5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի հյուսիսում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը եղել է Իրի գյուղում (Ռաչա Լեչխումի - Քվեմո Սվանեթի տարածաշրջան)։
Հայտնել են տեղի լրատվամիջոցները։
Թբիլիսիի ժամանակով ժամը 02:03-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 10 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: