Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը արկեր է արտադրում երեք անգամ ավելի արագ, քան ԱՄՆ-ը և ԵՄ-ն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական ընկերությունները հրետանային արկեր են արտադրում երեք անգամ ավելի արագ և չորս անգամ ավելի էժան, քան Ուկրաինայի արևմտյան գործընկեր երկրները, գրում է rbc.ua-ն հղում անելով Sky News-ին։

Զինամթերքի արտադրության վերաբերյալ նման տվյալներ է ներկայացրել Bain&Company խորհրդատվական ընկերությունը։ Նրա վերլուծության համաձայն Ռուսաստանը նախատեսում է 2024 թվականին արտադրել 4,5 միլիոն զինամթերք, սակայն հայտնի չէ, թե դրա որքան մասն է վերանորոգված և որքանը նոր արտադրված։

ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները նախատեսում են արտադրել 1,3 մլն արկ, այսինքն երեք անգամ պակաս, քան Ռուսաստանը։

Թեև արևմտյան երկրներն ավելացնում են արտադրությունը, այնուամենայնիվ, զիջում են Ռուսաստանին։ Դա է պատճառներից մեկը, որ արկերի հարաբերակցությունը 5-ը 1-ի է հօգուտ Մոսկվայի։ Դա իր հերթին ստիպում է ուկրաինացի զինվորականներին զգալիորեն խնայել զինամթերքը և օգտագործել այն առավելագույնս արդյունավետ։ «Հաճախ մեկ, երկու, երեք արկերով մենք կարող ենք ամբողջությամբ ոչնչացնել թիրախը», - Sky News-ին ասել է 57-րդ բրիգադի հրետանավորը, որը հետ է մղում Ռուսաստանի հարձակումը Խարկովի շրջանում:

Ինչպես նշվել է, 155 մմ-ոց արկի (ՆԱՏՕ-ի երկրների կողմից օգտագործվող տրամաչափը) արտադրության միջին արժեքը կազմում է մոտ 4000 դոլար մեկ միավորի համար։ Ռուսական 152 մմ-ոց արկերի արտադրության արժեքը կազմում է մոտ 1000 դոլար մեկ միավորի համար։

Sky News-ը նշում է, որ Ուկրաինային չեն հերիքում են ոչ միայն հրետանային արկերը։ Հրատարակությունը գրում է, որ Բրիտանիայում մարզվող ուկրաինացիները ստիպված են ձևացնել, թե N-LAW հրթիռներ են արձակում հակատանկային նռնականետերից, այսինքն ցույց են տալիս, որ ռազմաճակատի համար բավական զինամթերք կա։

Հիշենք, որ Ուկրաինան վաղուց է խոսում հրետանային զինամթերքի դեֆիցիտի խնդրի մասին։ ԵՄ-ն միջոցներ է հատկացրել հավելյալ միլիոն արկ գնելու համար, սակայն առաքման ժամանակացույցերը նախատեսվածից ավելի դանդաղ են ընթանում:

Չեխիան սեփական նախաձեռնությամբ երրորդ երկրներից է զինամթերք գնում։ Ուկրաինան ևս արտադրում է արկեր, որոնց մի մասը գտնվում է արտերկրում։ Նախարարների կաբինետը բարելավել է պայմանները ուկրաինական զինամթերք արտադրողների համար, բարձրացրել է ուկրաինական ձեռնարկությունների շահութաբերությունը մինչև 25%-ի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»
Ամենադիտված