Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողվարչապետային» բեմադրության նոր արարները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրում ծավալվող ժողովրդական պայքարի ու ընդվզման խորապատկերում ուշադրություն է գրավում այն, որ Նիկոլ Փաշինյանն իր «փիարային խորդանոցում» գտավ փոշեկալած յուր հեծանիվը ու սկսեց քշել: Ինքնին հասկանալի է՝ թիկնազորով շրջապատված: Դե, առավոտյան այնքան շուտ, որ փողոցներում գրեթե մարդ չլինի: Ու էլի հասկանալի է՝ նկարահանելով, մոնտաժելով, հրապարակելով: Այս տեմպերով Փաշինյանը միգուցե հիշի նաև կարկանդակի կամ եգիպտացորենի կողրի մասին: Զուգահեռ, տեսանյութեր են շրջանառվում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի տիկինը քայլում Երևանի ինչ-որ փողոցահատվածում, սրճում Վանաձորում... Դե, փիարը փիար է, ու միայն վարչապետի օրինակը պիտի տարածվեր «շարքերում»:

Ասում են՝ կարկառուն քպականներից մեկն էլ հիշել է, որ ստորգետնյա փոխադրամիջոց կա, և անգամ, օ՜, հրաշք, երթևեկել է մետրոյով (թեպետ իր պնդումից բացի, դրա այլ վկայություններ չկան): Իսկ այս ամենն իրականում մի տեսակ «հետիշխանափոխական» օրերի դեժավյուի է նմանվում, որ կարելի է պայմանականորեն բնորոշել որպես «ժողվարչապետ» ներկայացման հերթական արարներ: Իսկ ինչի՞ համար է այս ամբողջ ներկայացումը: Իրենց թիմին ու փոքրաթիվ կողմնակիցների՞ն են ուզում ցույց տալ, թե՝ ամեն ինչ OK է (Շամշադինի բարբառով ասած), առանձնահատուկ ոչինչ չի կատարվում, վիճակը վերահսկելի է: Հնարավոր է:

Բայց «դառը հաբն» այն է, որ թիմի ներսում էլ կույր չեն, հրաշալի տեսնում են, թե ինչ է կատարվում, անկախ այն բանից, թե ինչ «հունանավետիսյանական» խոսքեր են արտասանում տեսախցիկների առաջ: Իրականում Փաշինյանն ու յուր մերձավոր զինակիցները ամենադիտողունակ քաղտեխնոլոգից էլ լավ են հասկանում, որ իրենց իշխանության վարկանիշը զրոյական է, որ իրենք գործնականում կորցրել են իշխանությունը, իսկ որ ամենից վատն է իրենց համար՝ կորցրել են օրակարգ ձևավորելու հնարավորությունը: Հենց միայն այն, որ այս օրերին նորից հիշել են փոշեկալած արարները «ժողվարչապետության» մասին, ինքնին խոսում է այն մասին, որ այսօր, ուզենք թե չուզենք, ընդունենք թե չընդունենք, օրակարգ թելադրում է Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը:

Ընդ որում, օրակարգ՝ նաև այս պահի իշխանությունների համար: Այսինքն, իշխանություններն իրենց քայլերով բացահայտ մատնում են, որ «ամեն ինչ OK» չէ: Թե բա՝ շարժումը մարում է, շարժումից իշխանություններն անհանգստացած չեն: Այդ դեպքում այս ամբողջ թատրոնն ինչի՞ համար է... 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Կյանքից հեռացել է Արտաշես Գեղամյանը Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման ԹաթոյանՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակՈւկրաինային հաջողվել է մոտ 40 հազար ռուս զինվորականի շեղել Կուրսկի ուղղությամբ․ ԶելենսկիՄենք պատրաստ ենք Էրդողան-Ասադ հանդիպմանը. ՖիդանՆԱՏՕ-ն մինչև վերջին պահը փորձում էր պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ. ՍտոլտենբերգՄեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՄի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿՓաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին․ քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ամենադիտված