Նվեր Տավուշցիներին՝ ադրբեջանցիների կողմից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈսկան Սարգսյանը գրում է․
Նվեր-լուսանկարներ ադրբեջանցի լրագրողուհուց․
Ադրբեջանցի ջահել մի աղջիկ, լրագրող ինձ Ֆեյսբուքում ընկերանալու հայտ է ներկայացրել։
Նրա ֆեյսբուքյան էջում Ադրբեջանին մի քանի օր առաջ հանձված, Բաղանիս-Այրումի տարածքներն են։ Ես ծննդով Ոսկեվան գյուղից եմ, այդ տարածքներն իմ գյուղի կողքին են, իմ մանկությունն այստեղ է անցել. լուսանկարում, ադրբեջանցի ասկյարների հետևում Ոսկեվանի տներն են երևում։
Ադրբեջանցի լրագրողուհի, ես քեզ կընկերանամ, երբ Հայաստանս կազատագրվի թրքահպատակ հայ համարվողներից, այն ժամանակ սահմանային և շատ այլ հարցեր ունենք քննարկելու, լուծելու։