Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերձավոր արևելք-Անդրկովկաս. տրանսպորտային միջանցքներ ու սուր աշխարհաքաղաքականություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շատերն ակնկալում էին, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի ողբերգական մահը ճշգրտումներ կմտցնի հարևան երկրների հետ Իրանի հարաբերություններում, ինչպես նաև նշում էին վտանգը, որ Իրանում ընտրությունների հետ կապված որոշակի տեխնիկական դադարը կարող է հանգեցնել Ռաիսիի կառավարության կողմից նախկինում ձեռք բերված դիրքորոշումների վերանայմանը, գրում է iarex.ru-ն:

Սա հասկանալի է, քանի որ Ռաիսին Թեհրանը շրջեց դեպի Մոսկվա ոչ միայն քաղաքականության այլ նաև տնտեսության ոլորտում։ Ի թիվս այլ բաների, Իրանի հանգուցյալ նախագահը անձնավորեց Հյուսիս-Հարավ ՄՏԿ-ի զարգացումը, որը դարձավ բազմակողմ ենթատարածաշրջանային նախագիծ։

Եվ հիմա հայտնվում է որոշակիությունը: Իշխանություններին մոտ կանգնած իրանական Mehr լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ Թեհրանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ տրանսպորտային, կապի և տարանցիկ միջանցքների վերաբերյալ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում, այլ նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ձևաչափով։ 

Բացի այդ, կա, այսպես կոչված, «Արազի միջանցքը», որը Ադրբեջանին Իրանի տարածքով կապելու է Նախիջևանի հետ։ Mehr-ը հայտնել է, որ այդ նախագծի համար արդեն հատկացվել է 49 մլրդ իրանական ռիալի վարկ։ Իրադարձությունների այս ընթացքը կարծես թե վերացնում է Իրանին անհանգստացնող «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը, որը Թեհրանը կապում է Իրանի և Հայաստանի միջև սահմանի հնարավոր փոփոխության հետ։ Այժմ, ըստ Բաքվի փորձագետների, «Հայաստանը հայտնվել է Հյուսիս-Հարավ միջանցքի եզրին»:

Բայց եկեք չշտապենք եզրակացություններ անել, քանի որ իրանական լոգիստիկան չի կառուցված «կամ-կամ» սկզբունքի վրա։ Իրանը չի հրաժարվել Հայաստանի և Վրաստանի տարածքով անցնող Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքից, որը նախաձեռնել էր դեռևս 2016 թվականին: Բայց դա ոչ միայն ծախսատար է և լոգիստիկ առումով բարդ, այլ նաև հղի է աշխարհաքաղաքականությամբ: Հայաստանն ակտիվորեն հեռանում է Ռուսաստանից դեպի Արևմուտք, իսկ Վրաստանում Արևմուտքը փորձում է քանդել Վրացական երազանքի իշխանությունը։ Հետևաբար, առայժմ միայն Հյուսիս-Հարավ նախագիծն է ձևավորում որպես «Արևմուտքի կողմից անվերահսկելի նոր լայն աշխարհաքաղաքական իրականություն»։

Վերջերս Դելին և Թեհրանը ստորագրել են Չաբահար նավահանգիստն առաջիկա տասը տարում կառավարելու երկարաժամկետ պայմանագիր՝ պայմանագրի ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ։ Միևնույն ժամանակ, Հնդկաստանն առաջին անգամ ստանձնել է այնպիսի օտարերկրյա նավահանգստի կառավարման պատասխանատվությունը, որը կապված է Հյուսիս-Հարավ միջանցքի հետ։

Արաբական ծովի ափին գտնվող իրանական Չաբահարի հզորությունը հնդիկ արտահանողներին և ներմուծողներին թույլ է տալիս բեռնափոխադրումներ կազմակերպելիս շրջանցել անբարյացակամ հարևան Պակիստանի տարածքը, մասնավորապես Կարաչի և Գվադար նավահանգիստները։ Այսինքն առաջանում է առևտրային հաղորդակցության շղթա ընդգրկելով հսկայական տարածաշրջան։ Արդյունքում Իրանը, որը գտնվում է Հյուսիս-Հարավ, չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և պոտենցիալ «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքների ճանապարհին, փաստացի վերածվում է առևտրատնտեսական հանգույցի, որն անխուսափելիորեն կհանգեցնի մեծ փոփոխությունների ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլ նաև Անդրկովկասի աշխարհաքաղաքականությունում:

Ավելին, Թեհրանը հաջողությամբ այլ քայլեր է անում, նրա միանալը ՇՀԿ-ին և ԲՐԻԿՍ-ին և ԵԱՏՄ-ին որպես մշտական ​​անդամ անդամակցելու հեռանկարը նրան դարձնում է Մերձավոր Արևելքի ամենամեծ աշխարհաքաղաքական խաղացողը։ Նեղ իմաստով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան հաղորդակցության առանցքը դեպի Իրան և Հնդկաստան, դեռևս հստակ տեսանելի չէ, բացի դա  իրադարձությունների նման ընթացքը հարիր չէ Արևմուտքին և, իհարկե, Թուրքիային, քանի որ ադրբեջանա-իրանական մերձեցման ֆոնին շրջանցելով նրան նոր լոգիստիկ հաղորդակցություններ են անցկացվում։

Հիմա գլխավորը իրատեսորեն գնահատելն է Արևմուտքի հնարավոր հակազդեցությունների շրջանակը մի իրավիճակում, երբ Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը կբախվեն նույն խնդիրներին և ստիպված կլինեն հանդես գալ որպես դաշնակիցներ։ Դա է հենց ներկայիս իրավիճակի հիմնական առանձնահատկությունը։ Այդ առնչությամբ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելն ասել է, որ Վաշինգտոնը բոլոր հիմքերն ունի կոշտ պատժամիջոցներ սահմանելու «Հյուսիս-Հարավ» նախագծին մասնակցող երկրների դեմ։ Ինչ վերաբերում է Հնդկաստանի և Իրանի միջև պայմանավորվածություններին, ապա Պատելը կարծում է, որ դա ևս «ազատված չէ Վաշինգտոնի կողմից հնարավոր պատժամիջոցներից»։

ԱՄՆ-ը լրջորեն մտահոգված է Ռուսաստանի և Իրանի առանցքային մասնակցությամբ գլոբալ հարավի և հյուսիսի միավորման հեռանկարից։ Ինչ վերաբերում է Հնդկաստանին, ապա Միացյալ Նահանգները մտադիր է ավելի ակտիվորեն գայթակղել Նարենդրա Մոդիի կառավարությանը  Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցք (IMEC) նախագծով: Բայց իսրայելական նավահանգստային ենթակառուցվածքը, որը պետք է Հնդկաստանը միացներ Եվրոպային, դուրս է եկել խաղից:

Ավելին, Վաշինգտոնը չի կարողանում գրագետ խաղարկել ռուսական, հնդկական և չինական «խաղաթղթերը» Մերձավոր Արևելքում։ Այնուամենայնիվ առայժմ հսկայական տարածաշրջանի «շախմատային տախտակին» միայն խաղաքարեր են տեղադրվում։ Իսկ կոնկրետ «խաղեր» ներկայումս խաղարկվում են միայն Հայաստանում և Վրաստանում։ Ո՞վ կմիանա այդ խաղին հաջորդիվ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)
Ամենադիտված