Պուտինը նշել է ՌԴ-ում և Ուկրաինայում եղած գերիների թիվը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում շուրջ 1350 ռուսաստանցի զինվոր և սպա է գերության մեջ, իսկ Ռուսաստանում՝ շուրջ 6470 ուկրաինացի զինվոր։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Եմ կարող եմ ձեզ հստակ նշել այն թվերը, թե 2 կողմում քանի հոգի կա գերության մեջ։ Ուկրաինական կողմում գտնվող մեր զինվորներն ու սպաները 1348-ն են։ Մեզ մոտ 6465 ուկրաինացի զինվոր է գտնվում»,- ասաց Պուտինը։
Միաժամանակ նա չի նշել ՌԴ ԶՈւ-ի կողմից զոհվածների թիվը՝ ասելով, որ պատերազմող կողմերը նման տվյալներ չեն ներկայացնում: Կրեմլի ղեկավարը հավելել է նաև, որ Ուկրաինայի անդառնալի կորուստները հինգ անգամ գերազանցում են ռուսականին:
«Հենց դրա հետ է կապված Ուկրաինայում տոտալ մոբիլիզացիա անցկացնելու փորձը, քանի որ մարտի դաշտում կորուստները շատ մեծ են։ Ուկրաինայի բանակը ամսական մոտ 50 հազար մարդ է կորցնում, ուկրաինացիների անդառնալի և սանիտարական կորուստները մոտ 50/50 են»,- ընդգծել է Պուտինը։
Ռուսական ԶԼՄ-ները նշում են, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՍՊՏՀ) շրջանակում համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը մասնակցել են նաև ոչ բարեկամական երկրների ներկայացուցիչներ։ Բուն համաժողովն անցկացվում է հունիսի 5-ից 8-ը: