Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է անցնեն այլ հատվածների սահմանազատման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքներից հետո սահմանագծի երկու կողմում տեղակայվել են երկու երկրների սահմանապահ զորքերը, և սահմանազատման հանձնաժողովների կողմից ապրիլի 19-ին ընդունված հայտարարության համաձայն՝ պետք է մինչև այս տարվա հուլիսի 1-ը հանձնաժողովները մշակեն և իրենց կառավարությունների հաստատմանը ներկայացնեն աշխատանքի կանոնակարգը, որի հաստատումից հետո շարունակելու են արդեն այլ հատվածների սահմանազատման աշխատանքները։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»  ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ փուլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացը։   

Ծառուկյանը նշեց, որ երկու երկրների փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովներն արդեն իսկ ավարտել են սահմանազատման առաջին փուլը, որը վերաբերվում էր Տավուշի մարզի չորս գյուղերի համապատասխան հատվածներին։

Պատասխանելով այն պնդմանը, որ սահմանազատման այս գործընթացը պարտադրվել է Հայաստանին և զուրկ է որևէ օրինական ուժից՝ Գոռ Ծառուկյանը դրանք մանիպուլյացիա անվանեց և նշեց, որ սահմանազատման գործընթացի գլխավոր և առաջնային շահառուն Հայաստանի Հանրապետությունն է։

Նա նաև հավելեց, որ Հայաստանին որևէ  կողմ սահմանազատում չի պարտադրել, սակայն միևնույն ժամանակ ընդգծեց, որ Ադրբեջանը պնդել է, որպեսզի իրականացվի այդ հայտնի 4 գյուղերի վերադարձը:  Դիտարկմանը, որ Ադրբեջանը նույնիսկ սպառնացել է պատերազմով, Գոռ Ծառուկյանը հաստատեց, որ հրապարակային կերպով եղել  են նման ձևակերպումներ:

«Ադրբեջանը պնդում էր գյուղերի վերադարձ առանց որևէ սահմանազատման, առանց սահմանի հստակեցման, ուղղակի պնդում էին` վերադարձրեք գյուղերը և վերջ: Հայկական կողմի հակընդդեմ պնդումների արդյունքում մենք ունեցանք հենց այս սահմանազատման գործընթացը, որով հնարավոր եղավ հստակ սահմանել, սահմանազատել Խորհրդային միության փլուզման ժամանակ գոյություն ունեցած և իրավական ուժ ունեցող սահմանագիծը, և, Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք ունենալով, ունենալ պետական սահման»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանից եղել է պնդում, որպեսզի այդ 4 գյուղերը վերադարձվեն, սակայն հենց սահմանազատման իրականացման պնդումը եղել է Հայաստանի կողմից։  

Գոռ Ծառուկյանն, անդրադառնալով այն պնդմանը, թե սահմանազատման գործընթացն օրինական չէ, քանի որ հակասում է ՀՀ Սահմանադրությանը և միջազգային պայմանագրերին՝ նշեց, որ սահմանազատման իրավական հիմքերը միջազգային իրավապայմանագրային հիմքերն են, որպեսզի միջազգային մակարդակով ճանաչված լինեն պետական սահմանները:

«Հայաստանն ու Ադրբեջանն ունեն ամուր միջազգային իրավապայմանագրային հիմք, որի հիման վրա սկսել են և հուսանք՝ կշարունակեն սահմանազատումը: Ամենաառաջինը մեզ շատ հայտնի Ալմա-Աթայի հռչակագիրն է, որը կողմերը հաստատել են 1991 թվականին։ Դրա հիման վրա կնքվել, հաստատվել և վավերացվել է Մինսկի համաձայնագիրը: Մինսկի համաձայնագրի 5-րդ կետով և Ալմա-Աթայի հռչակագրի 3-րդ կետով, ինչպես նաև ԱՊՀ կանոնադրության համապատասխան դրույթներով հստակ սահմանված է, որ կողմերը ճանաչում են միմյանց սահմանները և տարածքային ամբողջականությունը  այն սահմանագծով, որն այդ պահի դրությամբ գոյություն է ունեցել և ունի իրավական ուժ և միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ»,- ասաց նա` հավելելով, որ դրանք երկու երկրներում էլ անցել են պատշաճ իրավական վավերացման գործընթաց, և սա նշանակում է, որ երկու երկրներն էլ ունեն ամուր իրավապայմանագրային հիմք սահմանազատման գործընթաց սկսելու համար։

Նա հավելեց, որ տվյալ գործընթացը ոչ թե սահման գծելու, սահման ճշգրտելու, տարածք փոփոխելու գործընթաց է, այլ իրենից ներկայացնում է Խորհրդային միության փլուզման ժամանակ գոյություն ունեցած սահմանները վերականգնելու կամ վերարտադրելու գործընթաց:

«Նախ պետք է արձանագրենք, որ իրավագիտական, փորձագիտական հետազոտությունների արդյունքում հիմնավորվել է, որ Խորհրդային միության փլուզման պահին Խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած և իրավաբանորեն հիմնավորված սահմանագիծը տրված է Խորհրդային միության Գլխավոր շտաբի 1974-1978 թվականների քարտեզներով, որոնց հիմնավորվածությունը և իրավական ուժը փաստարկված է նաև նրանով, որ այս քարտեզների վրա առկա են Խորհրդային միության պետական գեոդեզիական Անդրկովկասի տարածաշրջանային տեսչության ղեկավարների կնիքներով և ստորագրությունները»,- ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ այս ամենով հավաստվում է, որ այսօրվա սահմանագիծն ամբողջությամբ համապատասխանում է 1969 թվականին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի Գերագույն խորհուրդների նախագահությունների ստորագրությամբ հաստատված սահմանագծին։  

Անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից հնչող այն տեսակետին, թե ինչու՞ են սահմանազատման համար ընտրվել հենց այս թվականների քարտեզները, այլ ոչ թե ԵԱՀԿ քարտուղարության ընդունած սկզբունքները՝ Գոռ Ծառուկյանը նշեց, որ այդ պարագայում երկու երկրներն էլ կարող էին երևան բերել տասնյակ փաստաթղթեր, որոնց պատճառով ուղղակի հնարավոր չէր լինի իրականացնել սահմանազատումը։

«2021 և 2022 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Բրյուսելում և Սոչիում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման, սահմանային անվտանգության և կայունության բարձրացման նպատակով կողմերը գնում են սահմանազատման։ Այս հայտարարություններից հետո Հայաստանում վարչապետի հրամանով 2022 թվականին ձևավորվել է սահմանազատման հանձնաժողովը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։ Այնուհետև Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները միասին մշակել են աշխատանքերի իրականացման և հանդիպումների անցկացման ընթացակարգը, որը ներկայացվել է երկու երկրների կառավարությունների հաստատմանը և հաստատվել է։ Այս երկու փաստաթղթերը միասին մեզ տալիս են այն իրավական հիմքը, որով հանձնաժողովը լիազորվում է ունենալ հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այս հանդիպումների ընթացքում վարել բանակցություններ, ձեռք բերել պայմանավորվածություններ և դրանք կրկին ներկայացնել որոշակի հաստատման ընթացակարգերի։ Այսինքն, մենք ունենք բավարար իրավապայմանագրային հիմք, ակտեր, որոնցով հիմնավորվում են նրանց լիազորությունները»,- ասաց Ծառուկյանն՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների այն պնդումներին, որ սահմանազատման հանձնաժողովը զուրկ է համապատասխան լիազորություններից և իրավունք չունի իրականացնել սահմանազատման գործընթաց։

Ծառուկյանն անդրադարձավ նաև այն կարծիքներին և պնդումներին, որ որևէ տարածքի կամ գյուղերի վերադարձը պետք է իրականացվի հանրաքվեով, և նման ձևով սահմանազատում իրականացնելը խախտում է ՀՀ Սահմանադրությունը։  Ծառուկյանը հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ երկրի տարածքային փոփոխությունները պարտադիր կերպով իրականացվում են հանրաքվեով, սակայն այստեղ խոսքը գնում է ոչ թե տարածքային փոփոխության մասին, այլ արդեն իսկ գոյություն ունեցող և իրավաբանորեն հիմնավորված սահմանագծի վերականգնման աշխատանքի։

«Հանրաքվե կարող է անցկացվել և, ամենայն հավանականությամբ, կանցկացվի այն դեպքում, եթե կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեն որոշակի տարածքների փոխանակման շուրջ, այդ թվում՝ անկլավների, որոնց փոփոխության դեպքում միանշանակ տեղի է ունենալու հանրաքվե»,- ասաց Գոռ Ծառուկյանը։

Նա մանրամասնեց, որ Կիրանցում Ադրբեջանին է անցել 2 բնակելի տուն, մի քանի շինություն և մի շարք հողատարածքներ, որոնք սեփականության իրավունքով, իրոք, պատկանել են Կիրանցի բնակիչներին։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական այդ 4 գյուղերից տնատեղիներ են անցել Հայաստանի տարածք։

«Սա խոսում է այն մասին, որ երկու կողմերն էլ ունեցել են նման խնդիրներ, որ իրենց բնակավայրի որոշակի տարածքներ ինչ-ինչ հանգամանքների բերումով հայտնվել են սահմանից այն կողմ։ Ինչպե՞ս է սա տեղի ունեցել․ ինչպես գիտեք ԽՄ տարիներին շատ հաճախ են եղել գյուղապետների, կոլտնտեսությունների նախագահների կողմից հողերի փոխանակումներ, նվիրատվություններ, տարբեր մեխանիզմներով փոխանակումներ, և այս պատճառով շատ հաճախ այսպիսի փոխանակումներն ու նվիրատվությունները չեն կոորդինացվել և սինքրոնացվել գոյություն ունեցող վարչական սահմանների հետ։ Եվ ստեղծվել է իրավիճակ, որ սահմանագծի տարբեր հատվածներում փաստացի օգտագործվող հողերը և տնատեղիներն ընկել են սահմանից այն կողմ»,- ընդգծեց Ծառուկյանը՝ հավելելով, որ այս դեպքում ևս իրավիճակը ցույց է տալիս, որ մարդկանց սեփականությունները հայտնվել են սահմանագծից այն կողմ։

Նա նաև հստակեցրեց, որ այս ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում այդպես էլ հնարավոր չի եղել գտնել գյուղացիներին պատկանող այդ հողատարածքների իրավական հիմքերը։ Նա հավելեց, որ ներքին իրավական փաստաթղթերը միջազգային պրակտիկայում ընդունված չէ օգտագործել և ծառայեցնել որպես միջպետական սահմանների սահմանազատման հիմք։

«Ցավոք, քանի որ մենք դեռ գտնվում ենք սահմանազատման գործընթացում, դեռ կան շատ զգայուն հարցեր․ մենք հնարավորություն չունենք փակագծեր բացել, սակայն կարող ենք պնդել, որ գործընթացը միակողմանի չի եղել և, թեկուզ տարբեր համամասնություններով ավելի քիչ հօգուտ Հայաստանի, սակայն եղել են երկկողմ զիջումներ»,- ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»  ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանն՝ անդրադառնալով ընդդիմության այն պնդմանը, որ սահմանազատման գործընթացի արդյունքում Հայաստանը միակողմանիորեն զիջում է՝ փոխարենը չստանալով ոչինչ։   

Ծառուկյանը, եզրափակելով և խոսելով հետագա քայլերին, ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները պետք է մինչև հուլիսի 1-ն իրենց կառավարություններին ներկայացնեն աշխատանքի կանոնակարգը, և վերջիններս էլ պիտի հաստատեն դրանք, որից հետո  սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի։

Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»
Ամենադիտված