«Չելսիից» հեռանալն իմ խոշորագույն սխալն էր․ Մաուրիցիո Սարրի
ՍՊՈՐՏ«Չելսիից» հեռանալն իմ խոշորագույն սխալն էր: Sky Italia-ի հետ զրույցում ասել է իտալացի մասնագետ Մաուրիցիո Սարրին։
«Լավ հիմք կար այնտեղ մնալու և ակումբում շարունակելու համար, ես այդ պահին մեծ սխալ թույլ տվեցի»,- նշել է մարզիչը։
«Մենք հաղթեցինք Եվրոպա լիգան, նախագիծը հիանալի էր, բայց ես ուզում էի վերադառնալ Իտալիա, ցավոք»,- ասել է Սարրին։
Լոնդոնյան ակումբի հետ հաղթել էր եվրագավաթը 2018/19 մրցաշրջանում։