Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը կարող է հիմք դնել hակամшրտության լուծմանը․ Մակրոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի կողմից։
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կարող ենք պայմանավորվածություններ ձեռք բերել այս տևական խաղաղության հիմնական բաղադրիչների շուրջ՝ միջուկային խնդրի, քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության և պարենային անվտանգության, մենք պետք է ունենանք նախնական ռազմավարական քննարկում», - պնդում է նա։
Շվեյցարիան Ուկրաինայի վերաբերյալ խորհրդաժողով կանցկացնի հունիսի 15-16-ը Լյուցեռն քաղաքի մոտ։ Հանդիպմանը հրավիրված էին մոտ 160 պետությունների ներկայացուցիչ։