Պետք է հեռացնենք, որովհետև ինքը չի հեռանում․ Եվ հեռացնելու ենք․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին (Տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵթե Նիկոլ Փաշինյանը չի ուզում հեռանա, ուրեմն պետք է հեռացվի, Վանաձորում հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
«Պետք է հեռացնենք, որովհետև ինքը չի հեռանում։ Մենք ուզում էինք, որ բարի կամքով հեռանա՝ հասկանալով, որ կապ չունի ոչ մի բանի հետ՝ ոչ լեգիտիմ իրավունքով, ոչ բարոյական չափանիշներով, ոչ մի ձևով կապ չունի։ Միայն մնացել են փողի կապն ու ոստիկանական ներքին զորքերի ինչ-որ բաժիններ։
Եվ սա է իր կառավարածը և ղեկվարածը։ Ո՛չ արժեքային դաշտում, ո՛չ քաղաքական դաշտում, ո՛չ արտաքին հարաբերությունների մեջ, ո՛չ տնտեսության մեջ, ո՛չ ներքին կյանքում, ո՛չ կրթության ոլորտում, ոչ մի բանով կապ չունի մեր իրական կյանքի հետ։
Հետևաբար, պետք է հեռանա, բայց քանի որ չի ուզում հեռանալ, ուրեմն պետք է հեռացվի և հեռացվելու է»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նա նաև հայտարարեց՝ հունիսի 9-ին լինելու ենք Հանրապետության հրապարակում՝ ուղիղ, վճռական, վերջնական գործողություններ իրականացնելու համար։