Իրանի հանքահորում պայթյուն է որոտացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի հյուսիս-սրեւմուտքում գտնվող ածխի հանքահորում պայթյուն է որոտացել, ավերակների տակ կարող է գտնվել մոտ 50 մարդ։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների տեղի վարչությանը։
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի ցերեկը, Գոլեստան նահանգում՝ Ազադշահր քաղաքի մերձակայքում։
«Պայթյունի հետեւանքով 40-50 մարդ է հայտնվել ավերակների տակ», — ասել է Գոլեստանի արտակարգ իրավիճակների վարչության պետ Սադեք Ալի Մոքադամին։