«Ներմուծում 70 տոկոս». Հայաստանը կփոխարինի Եվրոպային Ռուսաստանի ծաղկի շուկայում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԲացի Եվրոպայից, ռուսական շուկա ծաղիկներ են մատակարարվում նաև Ասիայից և Հայաստանից, ասել է «Elements of Beauty» դեկորացիայի և ֆլորիստիկայի ստուդիայի համասեփականատեր Վերա Ազարովան Nsn.fm-ին։
Հիշեցնենք, որ ՌԴ գյուղատնտեսության նախարարության ղեկավար Օքսանա Լուտը հայտարարել էր, որ գերատեսչությունը կարող է սահմանափակել ծաղիկների ներկրումը ոչ բարեկամ երկրներից։ Նրա խոսքով, նախարարությունը տնտեսական զարգացման նախարարության հետ համատեղ դիտարկում է մաքսային և սակագնային կարգավորման նման միջոցառումներ։
«Բացի Եվրոպայից, Ռուսաստան ծաղիկներ են բերում արևելքից, օրինակ՝ Չինաստանից և Թաիլանդից։ Ռուսական շուկայում նոր լավ խաղացող է հայտնվել՝ Հայաստանը: Հայաստանը շատ լավ որակի վարդեր է մատակարարում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկիրը գտնվում է Ռուսաստանից ոչ հեռու և փոխադրումները պարզեցված են, կարելի է ասել, որ տեղափոխման ծախսերը նվազեցվում են։ Հայաստանի վարդերը կարող են այնքան դիմացկուն չլինել, ինչպես էկվադորյանը կամ քենիականը, բայց, իհարկե, դրանք ավելի վատը չեն, քան ռուսականը: Բացի այդ, Հայաստանը Ռուսաստան է ներմուծում հիանալի մեխակներ և աստրոմերիաներ։ Հետևաբար, եթե ռուսական շուկայից որոշ եվրոպական ծաղիկներ անհետանան, ապա Հայաստանը կարող է հանգիստ զբաղեցնել դրանց տեղը»,- ասել է Վերա Ազարովան։
Նրա խոսքով Ռուսաստանում կարելի է աճեցնել բոլոր այն ծաղիկները, որոնք ներկրվում են արտերկրից։ «Ներկայումս Ռուսաստանում շուկայի 70%-ը ներկրվող ծաղիկներն են, սակայն ռուս ֆերմերներն արդեն առաջարկում են ողջ տեսականին, բացառությամբ մերձարևադարձային էկզոտիկ ծաղիկները։ Բայց կարծում եմ, որ դրանց աճեցման առաջարկները ևս հեռու չեն։ Հիմա այն ամենը, ինչ կարող էինք ինքներս աճեցնել, իրականում գալիս է դրսից։ Բնական ռեսուրսները մեզ թույլ են տալիս սեփականն աճեցնել: Պարզապես մանր խնդիրներ են մնացել, օրինակ իրական աջակցություն պետության կողմից, այլ ոչ թե միայն հայտարարություններ տրիբունաներից»,- նշել է Ազարովան։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը