Շարունակեք պատվով ու սկզբունքայնությամբ կատարել մասնագիտական ձեր աշխատանքը. Տարոն Մարգարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը, որի առթիվ սրտանց շնորհավորում եմ ձեզ:
Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, ստեղծագործական հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ:
Շարունակեք պատվով ու սկզբունքայնությամբ կատարել մասնագիտական ձեր աշխատանքը՝ վերլուծական ձեր միտքն ու անաչառ գրիչն այսուհետ ևս ծառայեցնելով մեր ժողովրդի նվիրական նպատակներին` ի բարօրություն մեր երկրի և մայրաքաղաք Երևանի: