Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4 գույքի նվիրատվություն մեկ տարում, դրամական միջոցներ, վարկեր. ի՞նչ է հայտարարագրել ԿԸՀ նախագահը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին լրագրող, այժմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը 2023 թվականին զբաղված է եղել ոչ միայն Երևանի ավագանու ընտրություններով, այլ նաև գույքերի նվիրատվությամբ։

Վահագն Հովակիմյանը տարեսկզբին միանձնյա սեփականությամբ 3, և համատեղ սեփականությամբ 1 անշարժ գույքեր է հայտարարագրել՝ 2 հողամաս, 1 հողին ամրակցված այլ անշարժ գույք և 1 Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այլ շինություն։

Նշված 4 գույքերը գտնվում են Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում. դրանք Հովակիմյանը նվիրատվություն է ստացել 2020 թվականին, անհայտ է՝ ում կողմից։ Նկատենք, որ նա մշտապես եղել է պետպաշտոնյա և պարտավոր է իր նվիրատուների մասին հրապարակավ հայտնել:

2023 թվականի ընթացքում Հովակիմյանը ևս մեկ հողամաս նվիրատվություն է ստացել եղբորից՝ Հայկ Միսակի Հովակիմյանից։

2023 թվականի ընթացքում Հովակիմյանը իրեն պատկանող 2 հողամասը և անհատական բնակելի տունը, որի մասին տարեսկզբին առկա գույքի աղյուսակում նշված չէր, նվիրատվություն է արել կրկին Հայկ Հովակիմյանին։

2023 թվականի տարեվերջին՝ Հովակիմյանի խառնիխուռն գործարքներից հետո, իր սեփականության տակ մնացել է 2 հողամաս և 1՝ հողին ամրակցված այլ անշարժ գույք։

Վահագն Հովակիմյանը որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2021 թվականին 2 մլն դրամով գնված 2012 թվականի արտադրության Nissan մակնիշի մեքենա։

Հովակիմյանի բանկային ավանդները կազմել են 100 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդներն ընդհանուր առմամբ՝ 19 մլն 455 հազար դրամ և 6 հազար ԱՄՆ դոլար։ Հովակիմյանը հայտարարագրել է 1 մլն դրամ կանխիկ գումար։

Նրա՝ 2023 թվականի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 38 մլն 301 հազար դրամ, որից 20 մլն դրամը վարկից ձևավորված եկամուտ է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 18 մլն 999 հազար դրամ, որից 15 մլն դրամը տան կառուցապատման հիփոթեքի մայր գումարն է. սակայն, անհասկանալի է, թե որ տան, եթե տարվա ընթացքում անհատական բնակելի տունը Հովակիմյանը նվիրատվություն է արել եղբորը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի աշխատանքի վարձատրությունը կազմել է 17 մլն 767 հազար դրամ, սակայն, բացի սրանից, քաղաքացիական այլ պայմանագրերից ԿԸՀ-ից ստացել է ևս 534 հազար դրամ։

Հարկ է հիշեցնել, որ երբ 2021 թվականին Հովակիմյանը ԱԺ պատգամավոր էր, նրա տարեկան եկամուտը կազմում էր 7 մլն 437 հազար դրամ, իսկ անշարժ գույքերի խառը նվիրատվություններով նրա հայտարարագիրն այդքան էլ հարուստ չէր»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման ԹաթոյանՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակՈւկրաինային հաջողվել է մոտ 40 հազար ռուս զինվորականի շեղել Կուրսկի ուղղությամբ․ ԶելենսկիՄենք պատրաստ ենք Էրդողան-Ասադ հանդիպմանը. ՖիդանՆԱՏՕ-ն մինչև վերջին պահը փորձում էր պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ. ՍտոլտենբերգՄեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՄի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿՓաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին․ քննարկել են տարածաշրջանային հարցերՀՀ-ի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը Թուրքիայից և Իսրայելից երեկ Ադրբեջան ժամանած զենքով և զինտեխնիկայով երկու թռիչքն է․ Սերգեյ ՄելքոնյանԻրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը․ այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվՓաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ ԶախարովաԷջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. ԶատուլինՈւ վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր ԹովմասյանՈւրսուլա ֆոն դեր Լեյենը կայցելի Կիև․ նա կհանդիպի Զելենսկու հետՍիսիան-Տաթև ճանապարհին բեռնատար է շրջվել․ տուժածներ կանԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթական ծրագրերն ու միջմշակութային համատեղ նախաձեռնություններըՀայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը. ՍանոսյանՌԴ ԶՈւ-ն հետ է մղել Կուրսկի մարզ ներխուժելու Ուկրաինայի զինված ուժերի 3 փորձ. ՌԴ ՊՆԱնդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը
Ամենադիտված