Հայրենիք են վերադարձվել Ադրբեջանում պահվող 15 հայ ռազմագերիներ. պատմության այս օրը (12 հունիս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Բրազիլիա՝ Սիրահարների օր, Պարագվայ՝ Խաղաղության օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի օր, Ուկրաինա՝ ֆոնդային բորսայի աշխատողների օր, Ֆիլիպիններ՝ Անկախության օր, Ֆինլանդիա՝ Հելսինկիի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1903– Ցարական Ռուսաստանը ընդունել է օրենք, համաձայն որի բռնգրավվել է հայկական եկեղեցու գույքը:
1930-ծնվել է դիրիժոր, կոմպոզիտոր, ռադիոհաղորդավար Սեպուհ Աբգարյանը:
1938- տեղի ունեցած Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններում Գերագույն խորհրդի նախագահության նախագահ է ընտրվել Մացակ Պապյանը։
1969– Երևանում տեղի է ունեցել «Սարոյան եղբայրներ» ֆիլմի պրեմիերան:
1939-ծնվել է պատմաբան Գևորգ Քիլիմջյանը:
1951-ծնվել է քաղաքական գործիչ, Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
1992-Արցախի առաջին պատերազմի ժամանակ սկսվել է ադրբեջանական բանակի ամառային հարձակումը, որի արդյունքում գրավվել են Շահումյանի շրջանը ամբողջությամբ և Մարտակերտի ու Ասկերանի շրջանների որոշ տարածքներ: Հաջողությունները պայմանավորված են եղել մոտ 100 տանկեր ռուսական կողմից Ադրբեջանին տալով և մարտերին ռուս վարձկանների մասնակցությամբ:
– զոհվել է Արցախյան ազատամարտի մասնակից, վաշտի հրամանատար, ազգային հերոս Յուրի Պողոսյանը:
1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բելառուսի հետ։
1993– զոհվել է Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը:
2003Ը- ձայների ճնշող մեծամասնությամբ նորընտիր Ազգային Ժողովի նախագահ է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, տեղակալներ՝ Տիգրան Թորոսյանը և Վահան Հովհաննիսյանը:
2006- վախճանվել է Հայաստանի ռազմական հետախուզության պետ Բասենցի Ազոյանը:
2007- Երևանում բացվել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան»-ի («ՀՄՀ - Հայաստան») նոր գրասենյակը:
2008-Շվեդիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը:
2010-Լեռնային Ղարաբաղի նորընտիր խորհրդարանն իր գումարած անդրանիկ նիստում Աշոտ Ղուլյանին վերընտրել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում:
2014-կառավարության հերթական նիստում հավանության է արժանացել «Շրջանառության հարկի մասին» ու ևս վեց օրենքներում փոփոխությունների փաթեթը, ըստ որի առևտրի ոլորտում փոքր ու միջին ձեռնակությունները 3.5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն վճարելու են 1 տոկոս:
-վախճանվել է հայազգի թուրք թենիսիտ, մարզիչ Սարգիս Խարբերդցին:
2017-տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնած Տարոն Մարգարյանի երդմնակալման հանդիսավոր արարողությունը:
2019-Արարատի մարզպետը, որի դատողությունները կոկորդիլոսի ծագումնաբանության մասին մամուլի սիրելի թեմաներից են եղել հարկ է համարել նորից ու ավելի մանրամասն բացատրել թռչնից-սողուն էվոլոյուցիան։
2021- ԱՄՆ-ի և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ հայրենիք են վերադարձվել Ադրբեջանում պահվող 15 հայ ռազմագերիներ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1664-հյուսիսամերիկյան Նոր Ամստերդամ քաղաքը վերանվանվել է Նյու-Յորքի:
1773-ծնվել է գերմանացի բանկիր, Ռոտշիլդների դինաստիայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ամշել Ռոտշիլդը:
1849-Լյուիս Հասլետտն արտոնագրել է հակագազը:
1867-կազմավորվել է Ավստրո-Հունգարական կայսրությունը:
1897– Կառլ Էլզեները շվեյցարական բանակային դանակի համար ստացել է արտոնագիր:
1898-հայտարարվել է Ֆիլիպինների անկախությունը:
1920– տեղի է ունեցել Պանամայի ջրանցքի պաշտոնական բացումը:
1936-սկսել է հեռարձակվել առաջին ամերիկյան կարճալիք ռադիոկայանը:
1937-ԽՍՀՄ-ում գիշերը գնդակահարվել են «Տուխաչևսկու գործով» անցնող զորահրամանատարները՝ Տուխաչևսկին, Յակիրը, Ուբորևիչը, Կորկը և այլն:
1938-ծնվել է խորհրդային և ռուսական ընդդիմադիր գործիչ, գեներալ- գնդապետ Ալբերտ Մակաշովը:
1942-նացիստների կողմից ոչնչացվել է Դուգա քաղաքի գետտոն:
1955-Յակուտիայում բացվել է ալմաստի առաջին խոշոր հանքավայրը:
1990– ՌՍՖՍՀ-ի ժողովրդական պատգամավորների առաջին համագումարն ընդունել է Ռուսաստանի անկախության մասին հռչակագիր:
1997-վախճանվել է ռուս բանաստեղծ, կոմպոզիտոր, սցենարիստ և բարդ Բուլատ Օկուջավան:
2003– վախճանվել է ամերիկացի հանրաճանաչ դերասան Գրեգորի Պեկը:
2014- տեղի է ունեցել Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
2016-ամերիկյան Օռլանդո քաղաքում տեղի է ունեցել մասսայական սպանություն:
2018-պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպում:
2023-վախճանվել է գործարար, քաղաքական գործիչ, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին:
Կ. Խաչիկյան