Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինձ թվում է, որ տղաներս ներկա են, իմ կողքին, դա է ապրելու ուժ տալիս». Անդրանիկ Մանասյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Որոտանում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անդրանիկը ծնվել է Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 2019 թ.-ին: Մեկ տարի անց զորակոչվել է բանակ: Մայրիկի հետ մտովի տեղափոխվում ենք երջանիկ օրեր՝ որդու մանկություն: «Աշխույժ, չարաճճի, համով տղա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լեյլին:

Դպրոցական տարիների մասին խոսելիս ընդգծում է՝ որդին յուրահատուկ սեր ուներ «Հայոց լեզվի» նկատմամբ. «Սկզբից շատ լավ՝ գերազանց էր սովորում, բայց մեծացավ, դրա հետ առաջադիմությունն էլ փոխվեց»: Իսկ իրականում գուցե պատճառը բոլորովին էլ այլ տեղում է թաքնված. «Մեր տանը դժբախտություն պատահեց, Անդրանիկը դա շատ ծանր տարավ և նույն առաջադիմությունը պահպանել չկարողացավ, սովորում էր, բայց ոչ նույն կերպ, ինչպես նախկինում: Նրա մեծ եղբայրը 16 տարեկանում մահացավ: Ստուգումներ կատարեցին ու հայտնաբերեցին, որ ուռուցք ունի: Մի քանի ամսվա ընթացքում հիվանդությունն արագորեն զարգացավ: Անդրանիկը ծանր սթրես տարավ եղբոր կորստով»: Սա նաև «նպաստել» է, որ Անդրանիկը չշարունակի ուսումը բուհում, նրան ժամանակ էր պետք: «Բայց սովորել ուզում էր: Երբ փոքր էր, երազում էր օդաչու դառնալու մասին: Իսկ հետո նրան գրավում էր փրկարարի մասնագիտությունը, ուզում էր այդ ուղղությամբ կրթություն ստանալ, բայց այդ ընթացքում չստացվեց»:

Անդրանիկի ու հարյուրավոր տղաների նպատակների ու երազանքների իրականացումը պետք է բանակից վերադառնալուց հետո տեղի ունենար, բայց պատերազմն ամեն ինչ այլ ուղղությամբ տարավ: Անդրանիկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2020 թ.-ի հուլիսի 22-ին: Ծառայել է Արմավիրում՝ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում: Տիկին Լեյլին ասում է՝ որդին ուրախ է մեկնել ծառայության: «Իր ոտքը բանակ զորակոչվելուց առաջ կոտրվել էր, մաշկի վրա կորյակներ էին առաջացել: Երբ հանձնաժողովի ստուգումների էր գնացել, ասել էին՝ գնա Երևան, ստուգվի: Բայց Անդրանիկն ընդդիմանում էր. «Ես ուզում եմ գնալ բանակ, ծառայել»:

Իր զորակոչվելը մի քանի օրով ուշացավ, ընկերները գնացին, ինքը մնաց: Ասում էր՝ ես ուշանում եմ, ընկերներս գնացին, ես մնացի: Արդեն հուլիսի 22-ին իրեն էլ զորակոչեցին»: Չնայած ծառայության շատ կարճ ժամանակահատվածին, Անդրանիկը սիրով է ծառայել: «Ուրախ էր, տրամադրությունը՝ բարձր, ոչ մի օր չի դժգոհել իր ծառայությունից: «Մա՛մ, շատ լավ է ամեն ինչ, ես դժվարություն չեմ զգում»: Այդ ժամանակ էլ համավարակի տարածման շրջանն էր, չկարողացանք իրեն տեսնել: Ասում էր՝ ոչի՛նչ, մա՛մ, ծառայությանս վեց ամիսը կլրանա, արձակուրդ կգամ: Անգամ չկարողացանք իր երդմնակալության արարողությանը ներկա գտնվել»:

Անդրանիկը երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Ծառայում էր Արմավիրում, բայց պատերազմի սկսվելուց որոշ ժամանակ հետո տեղափոխվում է Որոտան (Կուբաթլու): Մայրիկի հետ զրույցում ասում եմ՝ թվում է, թե նրանք պետք է հանգիստ լինեին որդու համար այն առումով, որ անփորձ զինվորին պատերազմ չեն տանի: «Նույնը նաև մեր մտքին էր: Նախ երկու ամսվա ծառայող էր, համարում էինք, որ իրենք զենք էլ չեն տեսել: Դե, իսկ հետո էլ Հայաստանի տարածքում էր ծառայում: Բայց մեր գյուղից տասը զինվոր ունեինք, որ Ղարաբաղում էին ծառայում: Փառք Աստծո, տուն վերադարձան: Միայն Անդրանիկս և Մեղրիի զորամասում ծառայող մի տղա զոհվեցին»: Երբ հարցնում եմ, թե կոնկրետ ո՞ր օրն է տեղափոխվել մարտադաշտ, մայրիկն արձագանքում է՝ Անդրանիկը ոչինչ չէր ասում: «Զորամասից ասել են, որ, կարծես թե, հոկտեմբերի 18-ին: Ուշ է գնացել, բայց շուտ է զոհվել՝ հոկտեմբերի 22-ին:

Զորամասից տեղեկացրեցին, որ արկի բեկորն է դարձել զոհվելու պատճառը: Մեկ բեկորը դիպել է թոքին»: Հոկտեմբերի 21-ի երեկոյան մայրիկը խոսել է որդու հետ: «Հոկտեմբերի 22-ին էլ չի զանգել: Ասաց՝ մա՛մ, պալիգոններ ենք գնացել, խաբեց, չասաց, որ պատերազմ են տարել: Անընդհատ զրուցում էինք իր հետ, հարցնում՝ իրեն տանելո՞ւ են, թե՞ ոչ: «Չէ, մա՛մ, մեզ չեն տանելու, մենք նորակոչիկ ենք»: Հոկտեմբերի 22-ին իր հետ չեմ խոսել, հաջորդ օրը լուրը հասել էր գյուղ, որ Անդրանիկը զոհվել է»: Անդրանիկը շուտ է «վերադարձել» տուն: Շարքային Անդրանիկ Մանասյանի՝ ռազմական գործողություններին մասնակցության մասին ասվում է. «2020 թ.-ի հոկտեմբերին Անդրանիկ Մանասյանը մասնակցել է Որոտանի համար մղվող կատաղի մարտերին: Առավել աչքի է ընկել իր քաջությամբ հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած համառ և անհավասար մարտում, որտեղ Մոտոհրաձգային գնդի մարտիկները հակառակորդի գերազանցող կենդանի ուժին հասցրել են հուժկու հարված՝ կանխելով մեր դիրքերը գրավելու բոլոր փորձերը:

Հակառակորդի ինտենսիվ մարտական գործողությունների ընթացքում շարքային Մանասյանը ցուցաբերել է բացառիկ խիզախություն և ինքնուրույնություն, դիպուկահար հրացանով ոչնչացրել է մոտ մեկ տասնյակ թուրք-ադրբեջանական ասկյար: Շարքային Մանասյանը հակառակորդի հետ անհավասար պայքարում 2020 թ.-ի հոկտեմբերի 21ին ստանում է բեկորային վիրավորում, զինակից ընկերների օգնությամբ դուրս բերվում մարտի դաշտից, ցավոք, զինվորական հոսպիտալում չի հաջողվում փրկել հերոս հայորդու կյանքը»:

Մեր զրույցների ավարտին մշտապես հարցնում եմ ուժի աղբյուրի մասին: Սա ինքնանպատակ հարց չէ: Դժվարությամբ եմ այս հարցը տալիս ծնողներից, կանանցից կամ զավակներից յուրաքանչյուրին: Տիկին Լեյլիին նման հարց ուղղելը, կարծես, կրկնակի բարդ լիներ: Ինձ ոչ բնորոշ կամացուկ ձայնով հարցնում եմ՝ երկու տղա ունեի՞ք: Արձագանքում է՝ այո: «Երկու տղա ունեի, հիմա ոչինչ չունեմ»:Համարձակություն եմ գտնում հարցնելու՝ իսկ ի՞նչն է ուժ տալիս այս ծանր օրերում: «Ինձ թվում է, որ իրենք ներկա են, անընդհատ իրենց հետ եմ: Ես իրենց մահացած չեմ համարում, իրենք իմ կողքին են»:

Հ. Գ. - Անդրանիկ Մանասյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Կաթնաղբյուր գյուղի գերեզմանատանը՝ եղբոր կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Կյանքից հեռացել է Արտաշես Գեղամյանը Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման ԹաթոյանՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակՈւկրաինային հաջողվել է մոտ 40 հազար ռուս զինվորականի շեղել Կուրսկի ուղղությամբ․ ԶելենսկիՄենք պատրաստ ենք Էրդողան-Ասադ հանդիպմանը. ՖիդանՆԱՏՕ-ն մինչև վերջին պահը փորձում էր պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ. ՍտոլտենբերգՄեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՄի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿՓաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին․ քննարկել են տարածաշրջանային հարցերՀՀ-ի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը Թուրքիայից և Իսրայելից երեկ Ադրբեջան ժամանած զենքով և զինտեխնիկայով երկու թռիչքն է․ Սերգեյ ՄելքոնյանԻրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը․ այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվՓաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ ԶախարովաԷջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. ԶատուլինՈւ վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր Թովմասյան
Ամենադիտված