Քենիայից ժամանած Սարգսյան եղբայրներն ազատ արձակվեցին․ պաշտպան
ԻՐԱՎՈՒՆՔՔենիայից ժամանած Սարգսյան եղբայրներն ազատ են արձակվել։
Ֆեյսբուքյան էջում գրել է նրանց պաշտպան Արսեն Բաբայանը։
«Արթուր և Արտակ Սարգսյաններն ազատ արձակվեցին քննչականից»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Քենիայից ժամանած եղբայրներ Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) հունիսի 10-ին Երևանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվել էին։
Արսեն Բաբայանը հայտնել էր, որ եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ, սակայն նրանց մոտ չի հայտնաբերվել ո՛չ զենք, ու ո՛չ էլ որևէ ապօրինի առարկա։
Պաշտպանի խոսքով՝ ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես «Սրբազան շարժմանը» նրանց մասնակցությամբ։