Վաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի. այս ավանը չի լինի․ 4 օրը լրացավ․ Բագրատ Սրբազան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի. այս ավանը չի լինի․ 4 օրը լրացավ։
Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Մենք այս օրերը հաղթանակով ենք սպառել․ վավերական իմաստով Փաշինյանն արդեն հեռացված է։
Այս օրերի շրջանը մենք սպառել ենք, բայց դիմացը ունենք հունիսի 17-ը, որ պատգամավորական խմբակցությունները նիստ են հրավիրել, որ այդ անվստահության գործընթացը սկսեն։
Բոլոր ՔՊ կուսակցության պատգամավորների հետ զբաղվեք, որպեսզի գան իրենց օրինական գործառույթներն իրականացնեն․ դուք եք նրանց վճարողը»,- նշեց նա։
Խոսելով երեկվա միջադեպի մասին Բագրատ Սրբազանը նշեց, որ երեկվա տեղի ունեցածով պարզապես իշխանության իրական դեմքը ցույց տվեց։
«Այն ինչ երեկ տեղի ունեցավ, պարզապես ցույց է տալիս այս իշխանության իրական դեմքը։
Հայտարարել էինք 96-ժամյա ռեժիմի մասին, 4 օրվա մասին և երեկվա դատապարտելի դեպքերը, արյունի ծարավ դեպքերը եկան վկայելու, որ մեր բոլոր քայլերի դիմաց այս իշխանությունը պատրաստ է ամեն ինչ գործելու, ամեն ինչի ընդունակ է, միայն թե իր աթռոը չփախնի իր տակից»,- նշեց նա։
«Վաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի. այս ավանը չի լինի․ 4 օրը լրացավ։
Շարժումը պետք է վերադասավորել, դարձնել ավելի ընդգրկուն, շարժումը հասցնել իրա ավարտական հաղթանակին
Ուրբաթ, շաբաթ և կիրակի հանդիպումներ են լինելու քաղաքական տարբեր ուժերի հետ»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։