Պուտինը հասկանում է, որ աշխարհի երկրների մեծ մասը Ուկրաինայի կողմն է․ Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊուտինն ունի նույն ուղերձները, ինչ՝ Հիտլերը․ Պուտինը հասկանում է, որ աշխարհի երկրների մեծ մասը Ուկրաինայի կողմն է։
Այս մասին իտալական Sky TG24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Պուտինն ունի նույն ուղերձները, ինչ՝ Հիտլերը․ դա խախտում է միջազգային իրավունքը։ Նա չի հարգում ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Բոլորս պետք է հիմնված լինենք միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, ժողովրդավարության, ազատության, կյանքի, մարդու նկատմամբ հարգանքի վրա։
Իհարկե, Պուտինը հասկանում է, որ խաղաղության գագաթնաժողով է լինելու։ Որ աշխարհի երկրների մեծ մասը Ուկրաինայի կողմն է, իսկ Գագաթնաժողովի նախօրեին օդային հարվածների ազդանշանների, մարդկանց սպանության, հրթիռակոծության տակ նա խոսում է իբր ինչ-որ վերջնագրի մասին»,- ասել է նա։