Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նիկոլ Փաշինյանի վարքագիծը շատ կանխատեսելի է, այն, ինչ տեսանք հունիսի 12-ին, դրա ամենավայրագ արտացոլումն էր. բազմիցս ցույց է տվել, որ կարմիր գծեր չունի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը բավականին շատ կորցնելու բան ունի: Ցանկացած իշխանափոխություն հղի է այն անխուսափելի կորստով, որը կրում է այն քաղաքական ուժը, անձերը, որոնք այդ իշխանությունը կորցնում են: Նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ սկսում ենք քննարկել հունիսի 12-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված ուժի տողատակերը:

«Հայաստանում և հայաստանատիպ երկրներում իշխանության կորուստը նշանակում է ֆինանսական ռեսուրսների նկատմամբ վերահսկողության կորուստ, բիզնեսներ, ազդեցության կորուստ և այլն: Դրանով է պայմանավորված, որ շատերը ցանկանում են գոնե մեկ օր ավելի իշխանությունը պահպանել: Նիկոլ Փաշինյանի դեպքում խոսքը սովորական կորուստների մասին չէ, նա խնդիր ունի իր սեփական անվտանգության հետ, ընդ որում՝ ոչ միայն իր, այլ իր մերձավոր շրջապատի: Խաղասեղանին դրված է ոչ միայն ֆինանսա-բիզնեսային լծակների ու ազդեցության կորուստը, այլև սեփական անվտանգության հարցը: Այդ իսկ պատճառով հասկանալի է, որ նա մինչև վերջին հնարավորությունը, ռեսուրսը փորձելու է մնալ իշխանության, որովհետև իր պատկերացմամբ դա է իր անձնական անվտանգության երաշխիքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Նշում է՝ նա շատ լավ հասկանում է, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում և Արցախում իր իշխանության օրոք, իր համար դժվար թե առանց հետևանքների մնա, եթե նույնիսկ համարենք, որ ինչ-որ փուլում ինչոր մեկն իրեն երկրից կհանի:

«Դրա համար մինչև վերջ պայքարելու է: Շատերն էին ասում, որ եթե անգամ մեկ միլիոն մարդ փողոց դուրս գա, ինքն առանց կրակելու կամ դիմադրելու, վերջին ռեսուրսներն օգտագործելու չի գնալու: Սա տրամաբանական է և՛ քաղաքական, և՛ մարդկային տեսակետից: Իր վարքագիծը շատ կանխատեսելի է: Այն, ինչ տեսանք հունիսի 12-ին, դրա գուցե ամենավառ, ամենավայրագ արտացոլումն էր: Չեմ կարծում, որ դա իր կարմիր գիծն էր: Բազմիցս ցույց է տվել, որ ընդհանրապես կարմիր գծեր չունի ո՛չ քաղաքականության մեջ, ո՛չ պետական հարաբերություններում, ո՛չ ազգային ինդենտիֆիկացիայի հարցերում: Այս ամենը հիմնվում է իր մարդկային հատկանիշների վրա, որ նա նաև կարմիր գծեր չունի կենցաղում: Շատերը հույս ունեն, որ սա էր իր կարմիր գիծը: Կարծում եմ, որ նա նույնիսկ չի մոտեցել գոյություն չունեցող կարմիր գծին, այն իրենց մոտ լողացող է: Սա քաղաքական, քաղաքացիական, հասարակական տարբեր շերտերի մեջ լուրջ պայքար է, որի այս փուլում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Բայց սա ընդամենը քաղաքական պայքարի դրսևորումներից մեկն է, որը ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին անգամ է տեղի ունենում աշխարհում, այդ թվում՝ նաև Հայաստանում»,-ընդգծում է քաղտեխնոլոգը:

Գուցե սեփական վախերի, անհանգստությունների արտահայտումն էր նաև Ազգային ժողովի ամբիոնից հնչող ինքնախոստովանությո՞ւնը՝ «պետք է 2018 թ.-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, իմ ձախողումն է, որ չեմ ասել»: «Այս հարցն առնվազն երկու շերտ ունի: Առաջինը՝ ի՞նչ պայմաններում, ինչպես մեր երկրում իր նկատմամբ, այնպես էլ արտաքին աշխարհում իր անձի և Հայաստանի նկատմամբ ձևավորված ի՞նչ մթնոլորտում նա դա ասաց: Սա ասում է բավականին նյարդային, անգամ անկառավարելի թվացող վիճակում, ինքն իրեն չի տիրապետում, իրեն ճանաչողները դա պայմանավորում են ներքին բավականին լուրջ սթրեսով, դեպրեսիայով, որն էլ իր հերթին պայմանավորված է վախով և պանիկայով: Երկրորդ՝ ինչ վերաբերում է բուն ինքնախոստովանության բովանդակությանը, դա շատ ավելի լուրջ հարց է:Նա փաստացի ինքնախոստովանում է, թե ինչ առաքելությամբ են իրեն բերել իշխանության արտաքին և ներքին ուժերը:

Կարծում եմ, որ նա իշխանության է բերվել 2018 թ.-ին արտաքին կոնսենսուսի արդյունքում, այդ թվում՝ նաև այն աշխարհաքաղաքական ուժերի կողմից, որոնք այսօր ամենաշատն են տրտնջում իր վարքագծից, զուտ այն նպատակով, որ նա, այսպես կոչված, բարձր լեգիտիմության ֆոնին, որը ժամանակին հասնում էր 85-87 տոկոսի, ժողովրդական ընդհանուր ֆանատիզմի ֆոնին կարողանա ի կատար ածել Մադրիդյան սկզբունքները: Այսինքն՝ անել այն, ինչը չէին կարող անել նախորդ իշխանությունները, որովհետև նման լեգիտիմություն և ընկալում հասարակության կողմից վաղուց արդեն չունեին: Նիկոլ Փաշինյանին սրա համար էին բերել, նա պետք է փուլ առ փուլ իրագործեր Մադրիդյան սկզբունքները, բայց ինչ-որ փուլում «քցել» է բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին, որոնք իրեն բերել են իշխանության, մտածելով, որ եթե երկրորդ և երրորդ նախագահների օրոք հնարավոր էր մանևրել և տասնամյակներով զիջումների չգնալ, ապա ինչո՞ւ ինքը չի կարող դա անել:

Փորձում էր անընդհատ ժամանակ շահել, ասում էր՝ զրոյական կետից եմ սկսում, պահանջում եմ, որ ինձ բացատրեն, թե ինչ է Մադրիդյան սկզբունքները, Դուշանբեում ժամանակ էր խնդրում Ալիևից՝ վերելակում հանդիպման ժամանակ, որ հասկանա, թե ինչ է կատարվում: Ըստ էության, փորձում էր ժամանակ ձգել, համարում էր, որ եթե նրանց հաջողվել է տասնամյակներով ստատուս քվոն պահպանել, ինչո՞ւ իրեն չի հաջողվի նույնն անել իր գավառական շուստրիությամբ: Երբ հասկացավ, որ այդ ճանապարհն իր համար իր ունակություններից դուրս է, իրենից պահանջում են իրականացնել այն, ինչ պետք է անի, գերադասեց պատերազմով հողերը հանձնել: Բազմիցս ասել է՝ ոչ թե հանձնել ենք, այլ գրավել են, ընդ որում՝ մեղավորներ հռչակելով բոլորին, շարքային զինվորից մինչև Պուտին ու Լուկաշենկո: Ասել է՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի» կամ էլ՝ «եթե դա անեի, ինձ կասեին դավաճան»: Ինքնախոստովանություն անելուն, թե ինչի համար է նա 2018 թ.-ին բերվել իշխանության դրսի կոնսենսուսի արդյունքում, նրան դրդել է նյարդային, դեպրեսիոն, սթրեսային ֆոնը ու պանիկան իր ապագայի ու անձի շուրջ: Այդ ֆոնին նա «ստիպված» էր քաղաքական փակագծեր բացել»,-ասում է մեր զրուցակիցը:

Մեր հասարակությունը, նաև քաղաքական ուժերն ու գործիչները տարակուսում են նաև մեկ փաստի շուրջ: Տարիներ առաջ, երբ Հայաստանում անգամ փոքրիկ բախում էր լինում, դեսպանատներն ու միջազգային կառույցների գրասենյակներն, իրար հերթ չտալով, Հայաստանի իշխանություններին գոնե հարցեր էին ուղղում, թե ինչ է կատարվում, նույնը չենք տեսնում 2018 թ.-ից հետո: «Անկախ երկիր ենք, և ժամանակն է, որ մեր հասարակության ուղեղը, որը երեսուն տարուց ավելի անկախ երկրում է ապրում, մի քիչ ավելի ռացիոնալ աշխատի, պետություն ունեցող ժողովրդին հարիր ռացիոնալ մտածողությամբ մտածի և շատ լավ հասկանա, որ աշխարհում միշտ եղել է, կա ու կլինի միայն շահը: Պետություններն իրենց գործողություններում, հայտարարություններում, վերաբերմունքում առաջնորդվում են զուտ իրենց ազգային ու պետական շահերով: Մեղադրել ԱՄՆ-ին, որ նա, ըստ էության, իրենց վրա է վերցնում հունիսի 12-ի արյունահեղության պատասխանատվությունը և աջակցում վայրագությամբ մարդ խոշտանգողների իշխանությանը և ոստիկանության գործողություններին, անիմաստ է:

Իրենք ունեն իրենց շահը, ակնկալիքներ ունեն Նիկոլ Փաշինյանից: Դրա համար են նաև իրենք մյուսների հետ համաձայնեցված 2018 թ.-ին իրեն բերել իշխանության: Շատ բան ստացել են արդեն և հույս ունեն, որ ավելին կստանան, եթե այս իշխանությունն անսասան լինի: ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն ուղղակիորեն աջակցություն էր Նիկոլ Փաշինյանի հակաժողովրդավարական բնազդներին և վարքագծին: Այլ հարց է, թե ինչպես են, օրինակ՝ ԱՄՆ-ի կամ արևմտյան՝ ժողովրդավարական համարվող երկրների հարկատուները վերաբերվելու նրան, որ իրենց վճարած հարկերով աջակցություն է հայտնվում և պատասխանատվություն է վերցվում նման հակաժողովրդավարական դրսևորումներին: ԱՄՆ-ի և ԵՄ-ի որոշ երկրների հարկատուներ մտածելու տեղ ունեն՝ իրենց վճարած հարկերը իրենց ընտրած իշխանություններն օգտագործո՞ւմ են ըստ նպատակի: Կրկնում եմ, գոնե ֆորմալ առումով որպես պետականություն ունեցող ժողովուրդ չպետք է որևէ մեկին մեղադրենք, ամեն մեկն իր շահն ունի՝ և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը: Իրենց շահով առաջ են շարժվում՝ օգտագործելով Նիկոլ Փաշինյանին կամ օգտվելով նրանից»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»
Ամենադիտված