Ուելսի արքայադուստրը քաղցկեղի ախտորոշումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև (լուսանկարներ)
ՖՈՏՈՈւելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը քաղցկեղի դեմ պայքարի մասին հայտարարելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև։
Ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հետ նա մասնակցում է Trooping the Color ամենամյա ռազմական ներկայացմանը։ Հաղորդել է Sky News-ը։
Միդլթոնն ու նրա ընտանիքը լուսանկարվել են մեքենայում, որը ժամանել է Բուքինգհեմյան պալատ՝ մասնակցելու թագավորական հեծելազորային ամենամյա շքերթին։
Նախօրեին՝ հունիսի 14-ին, Ուելսի արքայադուստրը կապի էր դուրս եկել Instagram-ով, հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել Չարլզ III թագավորի ծննդյան օրվա շքերթին: Միդլթոնն ասել էր, որ կշարունակի բուժումը ևս մի քանի ամիս։ «Ես սովորում եմ համբերատար լինել, հատկապես անորոշության ժամանակ»,- գրել էր նա:
Լուսանկարներն այստեղ