Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակցային «լուզերի» պատիր մանիպուլյացիան. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը օրերս խորհրդարանում հայտարարել է, որ իր մեծ սխալն այն է եղել, որ դեռևս 2018 թվականին չի եկել ու չի ասել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, և չկա Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի հնարավորություն: Սրանով նա ցանկացել է ցույց տալ, որ այն ժամանակվանից արդեն պարզ էր, թե ինչ է լինելու Արցախի հետ։ Այն, որ Փաշինյանը շատ վաղուց էր Արցախը համարում ադրբեջանական և դրա մասին հրապարակավ արտահայտվում, նորություն չէ: Մենք առիթ ունեցել ենք հիշեցնել նրա «գլուխգործոծներից» մի նմուշ մասնավորաբար 1999 թվականից: Դեռ այն ժամանակ Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղը ադրբեջանական է, իսկ ղարաբաղցիներն էլ Հայաստանում կարող են միայն փախստական համարվել: Սակայն հարցն այն է, որ 2018 թվականին նա ասում էր, որ կարգին դեռ չի էլ բանակցել, բայց արդեն ասում են հող հանձնելու համար է եկել: Այլ հարց է, որ ժամանակը ցույց տվեց, թե որքան իրավացի էին նման կարծիք հայտնողները:

Բայց եթե ամեն ինչ այդքան պարզ էր, այդ դեպքում ինչո՞ւ էր մասնակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին, երբ արդեն քննարկելու ոչինչ չկար։ Ավելին՝ ինչո՞ւ էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարում, թե Արցախը Հայաստան է և վերջ։ Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի նրբություններին, ապա գաղտնիք չէ, որ Փաշինյանի դիրքորոշումն այն է եղել, որ դրանք սկսում է զրոյական կետից։ Ու այսպիսի դիրքորոշումը հիմնավորելու համար նա նշում էր, թե Արցախի ժողովուրդն իրեն մանդատ չի տվել, որ ինքը որոշի Արցախի ճակատագիրը, ինքն ուղղակի ի պաշտոնե չունի նման լիազորություն, անգամ մի պահ փորձում էր առաջ տանել այն գիծը, որ Արցախը ևս պետք է մասնակցի բանակցային գործընթացին։

Իսկ 2022 թվականի հոկտեմբերի 7-ի Պրահայի հանդիպումից հետո նույն Փաշինյանը, մանդատ չունենալով հանդերձ, որոշեց Արցախի ճակատագիրը՝ հայտարարելով, թե ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Եթե ելնենք փաշինյանական տրամաբանությունից, թեկուզ այս իշխանությունների ու կոնկրետ Փաշինյանի դեպքում տրամաբանություն բառն օգտագործելն առնվազն անմտություն է, ապա նա վերազանցել է իր լիազորությունները։ Մյուս առանցքային թեման վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը։ Պարզ է, որ Ադրբեջանը պահանջում է, որ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը լուծարվի, որպեսզի Արցախի թեման միջազգային հարթակում ուղղակի փակվի ու գնա։ Բայց հետաքրքիրն այն է, որ 2022 թվականին, ի պատասխան խաղաղության համաձայնագրի 5 կետանոց ադրբեջանական առաջարկների, հայկական կողմը 6 կետ էր ներկայացրել, որոնց մեջ նշվում էր, թե բանակցությունները կազմակերպելու համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Սակայն առկա իրավիճակը վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանություններն հրաժարվում են իրենց իսկ ներկայացրած առաջարկներից, այն է՝ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությունից։ Ու համանախագահության գործունեությունը վերակենդանացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն Փաշինյանը փորձում է ընդունելի դարձնել միջնորդական առաքելության գործունեության դադարեցումը՝ անընդհատ շեշտելով, որ դրան մասնակցող երկրների ներկայացուցիչները 2022 թվականից այն կողմ չեն շփվել միմյանց հետ։ Այնպես չէ, որ նախկինում ՌԴ-ն ու Արևմուտքը հակասություններ չեն ունեցել, սակայն այս կառույցը գործել է։ Հայաստանը պետք է շահագրգռված լինի ու պայմաններ ստեղծի, որ միջնորդների ինստիտուտ գործի, բայց ցավալին այն է, որ ՀՀ իշխանությունները համաձայնել են միայն ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, ինչի պարագայում Բաքուն շարունակաբար ճնշելու և զիջումներ է պոկելու։ Առավել ևս, քանի դեռ Հայաստանում իշխանության է պարտված ու մշտապես զիջումների պատրաստ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս առիթ է փնտրում իր այս քաղաքականությունն արդարացնելու և Մինսկի խմբի համանախագահության ոչ էֆեկտիվ գործունեությունն ընդգծելու համար, թե իբր դրանում ընդգրկված ուժերը «մեզ 30 տարի մեշոկի նման շպրտել են էս կողմից էն կողմ»։ Բայց ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները ձախողել են միջնորդների առկայությամբ բանակցությունների հնարավորությունը, սակայն այլ հեքիաթ են պատմում։ Օրինակ՝ ՌԴ-ից հայտարարություններ են հնչել, որ իրենք պատրաստ են միջնորդել, իսկ Հայաստանը չի համաձայնում։ Անգամ եթե ՌԴ-ի հետ հարաբերությունները լարված են, ապա Փաշինյանի իշխանությունը գոնե այնպես պիտի աներ, որ արևմտյան երկրներից միջնորդի դերում հանդես գային։ Գոնե միջազգային երաշխիք կունենայինք, ու Ադրբեջանն այս աստիճան չէր լկտիանա: Բազմաթիվ առիթներ ենք ունեցել համոզվելու, որ առանց միջազգային միջնորդների ու երաշխիքների առկայության Բաքուն սանձարձակ կերպով է գործում։

Եթե այս փուլում 4 գյուղ են պահանջել, վաղը ոչ միայն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջացքն» են պահանջելու, այլև նոր տարածքներ Սյունիքից, Վայոց ձորից ու Գեղարքունիքից։ Հայ-ադրբեջանական հարթության վրա առկա իրողությունը արդեն ցույց է տալիս, որ Փաշինյանը բանակցային գործընթացը ոչ թե զրոյական կետից է սկսել, այլ գործընթացը շրջել է Հայաստանի դեմ։ Նրա համար սեփական երկիրն ու հայրենիքը գրոշի արժեք չունեն, այլապես դժվար է պատկերացնել այսպիսի խայտառակ տապալում, երբ կորցնում ես ամեն ինչ՝ ոչինչ չստանալով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին
Ամենադիտված