Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանյան արտաքին քաղաքականության ուղղվածությունում հենց հիմա տեղի են ունենում դավաճանությանը համարժեք գործողություններ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

dzen.ru-ն «Հայաստանը աղետից մեկ քայլ է հեռու. «ընկերությունն» ընդդեմ Ռուսաստանի կարող է ավարտվել ուկրաինական սցենարով» վերնագրով հոդվածում գրում է, թե Հայաստանը, որը ներկայում ընտրել է արևմտամետ կուրս, մեկ քայլ է հեռու աղետից. Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու, համագործակցությունը շարունակելու, հաղորդակցությունը բարելավելու փոխարեն հակառակն է իրականացվում։ Եվ Ռուսաստանի դեմ «բարեկամությունն» արդեն հակադարձ արդյունք է տալիս Հայաստանին: Այսպես, ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին այն բանից հետո, երբ հանրապետության պատվիրակությունն այցելել է Ուկրաինայի Բուչա քաղաք։ Ինչպես պարզաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Մոսկվան այդ այցը համարում է «որպես պաշտոնական Երևանի բացահայտ ոչ բարեկամական քայլ»։

Բացի այդ, նա նշել է, որ Ռուսաստանը նաև անհանգստացած է Հայաստանի կողմից Ուկրաինայի զինված ուժերին օգնություն տրամադրելու կապակցությամբ։ Սակայն մինչ այդ էլ Հայաստանն իրեն թույլ էր տվել հարձակումներ գործել Ռուսաստանի դեմ։ Այսպես, Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Երևանին Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակից համարելուց։ Բացի այդ, չլուծված խնդիրներ կան ՀԱՊԿ-ի հետ կապված։ Սկզբում Հայաստանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ին մասնակցությունը սառեցված է, ապա Փաշինյանն ակնարկեց, որ հանրապետությունը պարզապես կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, իսկ հետո պարզ դարձավ, որ Երևանը մտադիր չէ մասնակցել 2024 թվականին ՀԱՊԿ աշխատանքների ֆինանսավորմանը։ Միջազգային հարցերով լրագրող Թիմուր Շաֆիրը, մեկնաբանելով Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Բուչա «համերաշխության պատվիրակություն» ուղարկելը և 2024 թվականի համար ՀԱՊԿում ներդրումներ կատարելուց հրաժարվելը, ասել է, որ այդ ամենը լուրջ հարցեր և մտահոգություններ է առաջացնում։

Նա նշել է, որ ներկայում Հայաստանի ղեկավարությունը հստակորեն ձգտում է ցույց տալ իր հավատարմությունը նոր դաշնակիցներին, հատկապես Ֆրանսիային։ «Նման պահվածքն ուղեկցվում է նույնիսկ իր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը զոհաբերելու պատրաստակամությամբ, որն արտահայտվում է ՀԱՊԿ-ին մասնակցելուց հրաժարվելով, մի կազմակերպությունից հրաժարվելով, որը մինչ այժմ առանցքային դեր է խաղացել Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Դա, կարծես թե, քայլ է արտաքին քաղաքական նոր գործընկերների օգտին, բայց դա ի վնաս սեփական ռազմավարական կայունության է»,- նշել է Շաֆիրը։ Բացի այդ, չպետք է մոռանալ հարցի բարոյական կողմի մասին, պարզաբանել է փորձագետը, անկախության բոլոր տարիներին Հայաստանը գոյություն է ունեցել Ռուսաստանի աջակցության շնորհիվ։ «Այդ աջակցությունը եղել է ոչ միայն դիվանագիտական, այլ նաև նյութական, որը օգնել է Հայաստանին հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ։ Հայաստանի ղեկավարության այսօրվա գործողությունները, կարծես թե, լուրջ նահանջ են Ռուսաստանի հետ երկար տարիների դաշինքից և նրա ցուցաբերած օգնությունից,- ասել է լրագրողը, -այդ ֆոնին Փաշինյանի փաստարկները ՀԱՊԿ-ից երկրի հնարավոր դուրս գալու մասին, եթե կազմակերպությունը չսահմանի Հայաստանի ինքնիշխան տարածքի սահմանները, որը պատրաստ է պաշտպանել, իսկական դեմագոգիա են թվում։

Դա համեմատելի է ՀԱՊԿին ուղղված այն մեղադրանքների հետ, որ կազմակերպությունը «չի պաշտպանել Ղարաբաղը», որը Հայաստանն ինքը չէր շտապում ճանաչել և, ի վերջո, երբեք չճանաչեց։ Նման հայտարարությունները խաթարում են վստահությունը երկրի ղեկավարության նկատմամբ և լրացուցիչ անորոշություն են մտցնում հանրապետության ապագայի վերաբերյալ»։ Սակայն, հավելել է Շաֆիրը, հայտնի չէ, թե կոնկրետ ի՞նչ են խոստացել Հայաստանին արևմտյան դաշնակիցները, այսինքն՝ հայաստանյան արտաքին քաղաքականության ուղղվածությունում հենց հիմա տեղի են ունենում դավաճանությանը համարժեք գործողություններ, ուստի ինքը՝ Հայաստանի ժողովուրդը, պետք է իր ղեկավարությանը հարցեր ուղղի։ «Ընդհանուր առմամբ, Հայաստանի ղեկավարության գործողությունները կարող են հանգեցնել լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների տարածաշրջանում, դրանք կարող են ունենալ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հետևանքներ, և երկրի ապագան կախված կլինի այսօրվա որոշումներից:

Եվրոպական ընտրությունը, ինչպես ցույց են տալիս վերջին տարիներին հետխորհրդային տարածքի տարբեր հատվածներում տեղի ունեցածները, հաճախ դառնում է հոմանիշ «ինքնիշխանության կորուստ» և «աղետ» հասկացությունների հետ», - բացատրել է Շաֆիրը: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Բորիս Դոլգովն էլ պարզաբանել է, որ Հայաստանի ղեկավարության՝ դեպի Արևմուտք վերակողմնորոշման պատճառը Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում հիասթափությունն է։ «Հիշեցնեմ, որ փաշինյանական Հայաստանի ղեկավարությունն առաջին հերթին պնդում է, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը չեն օգնել Հայաստանին հայ-ադրբեջանական հակամարտությունում, չեն կատարել կոնֆլիկտի դեպքում ՀԱՊԿ անդամին պաշտպանելու պարտավորությունը:

Բայց ամեն ինչ հայտնի փաստեր են, և այստեղ միանգամայն պարզ է, որ Ռուսաստանը չէր կարող և չպետք է ռազմական միջամտություն ունենար: Այնուամենայնիվ, հենց այդ ամենն էլ բերել է Հայաստանի նման վերակողմնորոշմանը, և դա շարունակվում է»,- նշել է նա։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի որոշ քաղաքացիներ հիացած չեն իրադարձությունների նման զարգացմամբ, այդուամենայնիվ, երկրի քաղաքական ղեկավարությունը ճիշտ է համարում կողմնորոշումը դեպի Արևմուտք։ Սակայն կարևոր է հասկանալ, պարզաբանել է Դոլգովը, որ Ռուսաստանի պարագծի երկայնքով տեղի ունեցող այդ տարածաշրջանային հակամարտությունները համաշխարհային հակամարտության մաս են կազմում։ Այդ հակամարտությունների բազմակողմ ասպեկտն էլ այն է, որ դրանց զարգացումները կորոշեն, թե ինչպես կզարգանա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հետագա իրավիճակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ»
Ամենադիտված