Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրաքվեով Փաշինյանը կփորձի հողատվության բեռը դնել ժողովրդի վրա․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Որ Հայաստանի սահմանների որեւէ փոփոխություն կարող է կատարվել բացառապես հանրաքվեով, գիտեն բոլորը ու շարունակ պնդում էին այդ մասին։ Հիմա ինքը՝ իշխանությունն է սկսել այդ մասին խոսել։ Փաշինյանը հասկանում է, որ Կիրանցով սկսված հողատվության գործընթացը, որին ինքն ու Ալիեւը «սահմանազատում» անունն են տվել, հեշտությամբ չի մարսելու։ Այդ պատճառով էլ Սյունիքում խոսեց հանրաքվեի հավանականության մասին՝ նպատակ ունենալով առաջիկայում սպասվող նոր միակողմանի զիջումների պատասխանատվությունը դնել ժողովրդի ուսերին եւ փորձել օրինականացնել հողատվության հաջորդ արարները։ «Կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե 100 քառակուսի մենք զիջենք, 100 քառակուսի էլ՝ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»,- Շինուհայրում՝ Հայաստանի մակետը ձեռքին, համոզում էր նա։ 

«Եթե նա ժողովրդի կարծիքն իմանալ ցանկանար, հանրաքվեն կանցկացներ 2021թ․ դեկտեմբերին, երբ Շուռնուխի հատվածում Հայաստանի սահմանը փոխվեց, կամ հանրաքվե կանցկացներ ամբողջ պարագծով՝ ի՞նչ իմաստ ուներ Շուռնուխում ու Տավուշում տարածք հանձնել ու հետո խոսել հանրաքվեի մասին։ Այնպես որ, եթե ինքը ցանկանա հանրաքվե անցկացնել, դա կունենա մեկ պատճառ՝ պատասխանատվությունը թողնել ժողովրդի վրա եւ ժողովրդին մանիպուլացնել խաղաղության մասին գեղեցիկ խոսքերով, որն իրականում հերթական անվերապահ կապիտուլյացիան է լինելու»,- ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատյանը՝ ընդգծելով, որ Շուռնուխում Փաշինյանն ալիեւյան GPS-ով մի անհասկանալի գիծ գծեց ու դա կոչեց պետական սահման, իսկ Տավուշում հողերի հանձնումն անվանում են սահմանի վերարտադրություն։ «Ո՞վ հորինեց այդ տերմինը, որտե՞ղ է այն ամրագրված եւ ինչո՞վ է տարբերվում սահմանազատումից։ Իշխանությունը պարտիզանի նման լռում է, բայց ակնհայտ է, որ ՀՀ տարածքից հող է տրվել թշնամուն, որն արդարացնելու համար ասում են, թե կադաստրային քարտեզներում սխալ է եղել»։ Խաչատրյանը կասկածներ ունի՝ թշնամին Հայաստանին նոր տարածքային զիջումներ է պարտադրում, որը փաթեթավորելու համար Փաշինյանը հանրաքվե է անցկացնելու եւ արդյունքը փաթաթելու է ժողովրդի վզին։ 
Հանրաքվե անցկացնելու հնարավորությունը չի բացառում նաեւ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, ում կարծիքով, հողերի հանձնումը կարող են փաթեթավորել նոր Սահմանադրության գաղափարի հետ, ինչն իրականում Ալիեւի նախապայմանն է՝ «նոր Սահմանադրություն, խաղաղություն» գաղափարի ներքո։ Ամեն բան, ըստ նրա, կախված է PR կամպանիայից։ «Հայաստանը նախկինում էլ է փորձ ունեցել՝ փոխելու Սահմանադրությունը երեւացող եւ չերեւացող մեխանիզմներով, եւ չի բացառվում, որ իշխանությունը կփորձի չերեւացող մեխանիզմներով իր համար ցանկալի արդյունք գրանցել, եթե գնա այդ քայլին»,- ասում է Բադալյանը։

Հանրաքվեի գաղափարին զուգահեռ, դաշտ է նետվում նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը, ընդդիմության՝ մանդատները վայր դնելու խայծով, ինչի մասին հատկապես սիրում է խոսել Ալեն Սիմոնյանը։ Մինչդեռ ՀՀ Սահմանադրությունն այդ սցենարի դեպքում ԱԺ լուծարում չի պարտադրում, եւ ՔՊ-ական մեծամասնությունը կարող է շարունակել գործունեությունն առանց ընդդիմադիր խմբակցությունների։ ԱԺ-ն արձակվում է, եթե ի վիճակի չի լինում վարչապետ ընտրել, եւ հավանություն չի տալիս կառավարության ծրագրին։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը չի կարծում, որ իշխանությունն իրականում արտահերթի գնալու ցանկություն ունի։ Ըստ նրա, դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե փողոցում մարդկանց բազմությունը հատի կրիտիկական նիշը։ Եթե, այդուհանդերձ, իշխանությունը տեղի տա չդադարող հանրային ճնշմանն ու որպես իրավիճակի հանգուցալուծում տեսնի արտահերթ ընտրությունների անցկացումը, ըստ Խաչատրյանի, պատկերացնել կարելի է, թե ինչ տեղի կունենա, եթե ընդդիմությունն ընտրական հանձնաժողովներում տեղեր չունենա։ Իսկ տեղերից կզրկվեն, եթե մանդատները վայր դնեն։ «Ցանկացած թիվ կնկարեն, հետո վեր կկենան ու կասեն՝ տեսա՞ք՝ ժողովուրդը մեզ սիրում է, շարժումը դրսից կազմակերպված էր։ Այնպես որ, իշխանությունը փորձում է օրակարգ փոխել՝ իշխանության ու Նիկոլ Փաշինյանի քաղաքականության դեմ պայքարն աղճատել, ձեւախեղել ու դարձնել խորհրդարանական ընդդիմության դեմ պայքար»,- ասում է նա։ Խաչատրյանը բացատրում է՝ իշխանական գործակալներն ու ինքը՝ իշխանությունը, անընդհատ շահարկում են ընդդիմության՝ մանդատները վայր դնելու հարցը, հասկանալով, թե ինչ կշահի իշխանությունը, եթե խորհրդարանում ընդդիմություն չլինի։ Սա պարզ մանիպուլյացիա է, եւ ովքեր այսօր պնդում են, որ ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները, ըստ Խաչատրյանի, գիտակցված, թե անգիտակցաբար, ջուր են լցում Փաշինյանի ջրաղացին։ Նոր ընտրությունները կարող են իրավիճակի հանգուցալուծում բերել բացառապես այն դեպքում, երբ որեւէ կողմի մոտ դրանց արդարության ու թափանցիկության մասով կասկածներ չլինեն, իսկ դրա առաջին նախապայմանն այն է, որ Փաշինյանը չլինի վարչապետի ԺՊ, ինչպես եղել է 2018 եւ 2021թթ․, երբ պահպանեց ու կիրառեց բոլոր վարչական լծակները։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ այս պահին իշխանությունը հակված չէ արտահերթ ընտրությունների, ավելին՝ դրանց անցկացման որոշումը կայացնում է ոչ թե Փաշինյանը, այլ՝ Արեւմուտքը։ «Արեւմուտքն այս պահի դրությամբ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում։ ՀՀ իշխանությունը՝ դատական, գործադիր եւ օրենսդիր, իրականացնում է արեւմտյան ծրագիրը, ուստի նոր իշխանություն ձեւավորելու խնդիր առայժմ նա չունի, առավել եւս, վերջին մի քանի օրերին իր աջակցությունն է հայտնել ՀՀ իշխանություններին»,- կարծում է քաղտեխնոլոգը, միեւնույն ժամանակ նկատում, որ ենթադրյալ արտահերթ ընտրությունների պարագայում խնդիր կունենա թե՛ իշխանությունը, որի վարկանիշը շարունակաբար անկում է ապրում, թե՛ ընդդիմությունը, հաշվի առնելով նաեւ այն իրողությունը, որ ընտրությունների ժամանակ այլ գործոններ եւս աշխատում են։ 

«Մասնավորապես, թե ինչ լրատվամիջոց է նայում ընտրազանգվածը, հատկապես՝ Երեւանից դուրս, որովհետեւ, եթե Երեւանի ներսում ինչ-որ չափով կան ԶԼՄ-ներ, որոնք բազմազանություն են ապահովում, ապա Երեւանից դուրս մարդիկ ստիպված են Հանրային նայել, որն իշխանության ուղիղ ազդեցության ներքո է։ Մյուս կողմից, ընդդիմությունը մարզերում աշխատանք չի կատարել՝ իր վարկանիշը բարձր պահելու համար, ուստի հնարավոր ընտրությունների ժամանակ ՔՊ-ն գուցե չի ունենա բարձր վարկանիշ, բայց քանի որ Հայաստանի լրատվական-քաղաքական դաշտի մեծ մասի վրա ԱՄՆ-ն ազդեցություն ունի, ամենայն հավանականությամբ, հենց Արեւմուտքի կողմից վերահսկվող քաղաքական ուժ կլինի»,- ասում է Արմեն Բադալյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 19․ 06․ 24 թ համարում։

Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»
Ամենադիտված