Ցավալի լուր․ մահացել է 44-օրյա պատերազմում անմահացած Հրաչ Գաբրիելյանի մայրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր, հունիսի 18-ին, երկրային կյանքից անժամանակ հեռացել է Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում անմահացած հերոս ՀՐԱՉՅԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ՄԱՅՐԸ տիկին ԼՈՒՍԻՆԵՆ, մահվան պատճառը եղել է հիվանդությունը, ինչպես նաև ջահել որդու ծանր կորստյան խորը ցավը, որը այդպես էլ չսպիացավ։
Անցած տարվա մայիս ամսին էլ մահացել էր անմահ հերոսի մորական տատիկը Ալվարդ Բաղդասարյանը, նա պատմության վաստակաշատ ուսուցչուհի էր։
Անմահ հերոս Հրաչյան, պատերազմի ծանր օրերին զանգել է մայրիկին ու ասել. «Ինչ կա, ոնց եք, ես լավ եմ մամ ջան, հետո էլի կզանգեմ»...
Ցավոք, Հրաչյան չկարողացավ կատարել խոստումը ու էլ չզանգեց մայրիկին, քանի որ անմահացել էր....