Կկայանա «Մայր Հայաստան» խմբակցության` «ընդդեմ Երեւանի ավագանու որոշման» գործով դատական նիստը. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 4-ին կկայանա Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության՝ «ընդդեմ Երեւանի ավագանու որոշման» գործով դատական առաջին նիստը: Խոսքը ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու հարցով որոշման մասին է:
Այսպիսով՝ դեռ փետրվարի 7-ին կայացած նիստում Երեւանի ավագանին որոշեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության 2 անդամներին՝ Նարինե Հայրապետյանին եւ Սոնա Աղեկյանին զրկել մանդատից:
Ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու համար քաղաքային իշխանությունները հիմք էին վերցրել նախագծերի քվեարկություններին չմասնակցելը. մինչդեռ նրանք խմբով էին բոյկոտել նիստերը՝ իբրեւ դժգոհության արտահայտում:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտին հայտնել էր, որ «Մայր Հայստան» խմբակցությունը հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելու Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու որոշումը, իսկ Նարինե Հայրապետյանի մասով թղթաբանական խնդիրներ էին առաջացել, քանի որ վերջինս երկրում չէր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 4-ին կայանալու է այս գործով առաջին նիստը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում