Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամերիկյան պուդել Փաշինյանը ցատկել է «Բատկայի» վրա. շուտով Պուտինի վրա կհարձակվի»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դիվանագիտական սկանդալ է Բելառուսի և Հայաստանի միջև, Երևանը «խորհրդակցությունների համար» հետ է կանչել Մինսկում իր դեսպանին, որից հետո Բելառուսի ԱԳՆ-ն է սիմետրիկ արձագանքել, գրում է politnavigator.net-ը։

Սկանդալի պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Նրան դուր չի եկել, որ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսին այցելել է Ադրբեջան, որտեղ Իլհամ Ալիևին գովաբանել է «վերադարձված» Արցախի համար խոստանալով վերականգնման հնարավոր օգնություն։ Փաշինյանն ասել է, որ Երևանը կարող է փոխել իր վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ, եթե Լուկաշենկոն ներողություն խնդրի Հայաստանից, կամ Բելառուսը լքի այդ կազմակերպությունը։ Բայց «Բատկայի» նկատմամբ պահանջներն արդարացի կլինեին, եթե Փաշինյանն ինքը ժամանակին ճանաչեր Ղարաբաղը որպես հայկական, այլ ոչ թե հանձներ այդ չճանաչված հանրապետությունը։

Մեկնաբանները Մինսկից Հայաստանի վարչապետի պահվածքը հիստերիկ են որակավորել։ «Նա փորձում է հայ հասարակության ուշադրությունը ներքաղաքական օրակարգից փոխել միջազգային խնդիրների վրա։ Տվյալ դեպքում դա արվում է Բելառուսի հետ հարաբերությունների սրման միջոցով և Փաշինյանն անցել է ուղիղ վիրավորանքների»,- ասել է քաղաքագետ Վադիմ Գիգինը։

«Սա դժվար թե օգնի Փաշինյանին, նրա խնդիրը Լուկաշենկոն, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չեն, նրա հիմնական խնդիրը հայ ժողովուրդն է, որը չի ցանկանում, որ երկիրը մասնատվի իր արկածախնդիր քաղաքական սալտոների արդյունքում»,- կարծում է քաղաքագետն Ալեքսեյ Դզերմանտը:

«Փաշինյանն ուսապարկով եկավ իշխանության, ամեն ինչ արեց պատերազմ հրահրելու, ապա այդ պատերազմում պարտվելու համար: Այժմ նա փորձում է մեղքը բարդել ուրիշների վրա: Դա կոչվում է հիստերա»,- բացատրել է հեռուստալրագրող Գրիգորի Ազարենոկը:

RT-ի թղթակից Կոնստանտին Պրիդիբայլոն էլ կարծում է, որ Փաշինյանը ցանկանում է բորբոքել «Բելոմայդան» Մինսկում։ «Մոտ մեկ տարի անց Բելառուսի նախագահական ընտրություններն են։ Իզուր չէ, որ հայ սորոսի սանը իր հիստերիայի մեջ է ներքաշել հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Բելառուսին»,- ասել է նա։

Ռուս մեկնաբանները համաձայն են, որ Փաշինյանը գործում է Միացյալ Նահանգների թելադրանքով: «Ամերիկացիների հետ խորհրդակցելուց հետո Փաշինյանը հարձակվեց Կրեմլի վստահված անձի վրա։ ՀԱՊԿ, Բելառուս, հաջորդ թիրախն ակնհայտորեն լինելու է Ղազախստանը, իսկ հետո Չինաստանը։ Պետք է աշխարհին հասկացնել, որ Փաշինյանը խելքը կորցրել է»,- ասել է քաղաքագետ Մաքսիմ Ժարովը։

«Իրականում նա անում է այն, ինչ իրեն հրամայված է։ Դա ասվել է հենց ԱՄՆ պատվիրակության ժամանումից հետո։ Նա դեռ վախենում է թաթը բարձրացնել նախագահ Պուտինի դեմ, բայց դա ևս տեղի կունենա»,- կանխատեսել է վերլուծաբան Մարատ Բաշիրովը։

«Հայաստանի ղեկավարի կողմից հակառուսական հայտարարությունների և գործողությունների ակտիվացումը տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Հայաստան կատարած այցից անմիջապես հետո։ Ըստ երևույթին, այնտեղ գաղտնի պայմանավորվածություն է եղել: Ամեն ինչ գնում է դեպի այն, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից և ԵվրԱզԷՍ-ից, կդառնա ՆԱՏՕ-ի գործընկեր, թեկնածու, ապա անդամ»,- իր կանխատեսումներում ավելի հեռուն է գնացել քաղաքագետ Սերգեյ Մարկովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվելՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերըԵռաբլուրն այսօր (լուսանկարներ)Երեւանի ավագանին նոր անդամ ունի. նա գրնցվել է ԿԸՀ-ն հերթական նիստում Սկանդալային ձայնագրությունների հետքերովՎրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Կյանքից հեռացել է Արտաշես Գեղամյանը Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը
Ամենադիտված