Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ադրբեջանական կողմին հատուկ մոլեռանդությամբ մարտնչում են մեր ազգային ինքնության քարեղեն վկա խաչքարերի դեմ՝ փորձելով խեղել դեռահաս սերնդի հոգեբանությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատ քահանա Պողոսյանն արձագանքել խաչքարերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

 

«Թե ինչ խորհրդաբանություն և նշանակություն ունեն խաչքարը՝ հայ ժողովրդի և խաչը՝ քրիստոնյա մարդկության պատմության մեջ, ոմանց, մասնավորապես իշխանությանը, ինչպես երեկ փաստվեց, պետք է նորից ու կրկին բացատրել՝ չնայած նրան, որ հայ և օտար մատենագրության մեջ առկա են հարցին նվիրված բազմաթիվ մեկնություններ, ներբողներ, ճառեր, աղոթքներ և այլն, և դրանք առնվազն ընթերցողը կամ լսողը պետք է, որ հասկանար։ Սակայն նախքան մեկնությանս անցնելը բնաբանային կարգով հիշատակեմ Նժդեհի իմաստնագույն խոսքը․ «Քրիստոնյան նա՛ չէ, ով քրիստոնեական վարդապետության տարերքը սխալ է հասկացել, ընկել նախապաշարումների ցանցի մեջ և տկարացել կորչելու աստիճան, այլ նա, ում մեջ մի քիչ քրիստոսություն կա, մի կայծ ամենահզոր աստվածամարդու հոգուց»:

Քրիստոնյա ժողովուրդների շարքում հայ ժողովուրդը պատմականորեն առանձնանում է խաչի նկատմամբ բացառիկ վերաբերմունքով, ինչը և՛ աշխարհայացք է՝ Քրիստոսի սիրո ու զոհաբերության գիտակցում ու վերապրում, և՛ Քրիստոս - հայ ժողովուրդ բնության ու ճակատագրի նույնականություն։ Դժվար է մատնանշել քրիստոնեության որևէ այլ խորհրդանիշ, որով հայն արտահայտել է իր պատկանելությունը մեր հոգևոր-նյութական մշակույթի բոլոր ոլորտներում, քան խաչը։ Եվ խաչի ու քարի համադրականությունից տեսլացած, մարմնավորված հղացք է խաչքարը՝ Հայաստանը, հայն ու հայկականությունը խորհրդանշող կատարյալ մի արվեստ, որ խորը արմատացել է ոչ միայն հայ ավանդության մեջ, այլև ամրագրվել համաշխարհային արվեստի պատմության մեջ՝ որպես մեր ազգային ինքնության քարեղեն վկա։

Պատահական չէ, որ մեր ժողովուրդը հնուց մինչև այսօր թե՛ հայրենիքում և թե՛ դրա սահմաններից դուրս բարձրացնում է բազմաթիվ խաչքարեր, որ մեր թշնամիների և այսօր մասնավորապես Ադրբեջանի համար թիրախ են դարձել՝ տարածքային հավակնությունների ռազմաքաղաքական արշավում (դա է պատճառը, որ ադրբեջանական իշխանությունները կատաղի մարտնչում են նաև խաչքարի և խաչի դեմ․ երբևէ մոռանալի չէ Հին Ջուղայի խաչքարերի բարբարոսաբար ոչնչացումը):

Եվ այս համապատկերին, տարակուսալիորեն, Հայաստանի ներկայիս մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ադրբեջանական կողմին հատուկ մոլեռանդով մարտնչում-բանակռվում են խաչքարերի դեմ՝ նենգափոխելով խաչքար տեղադրելու իմաստը, միաժամանակ պետական այրին անհարիր խոսույթով փորձ անելով խեղել դեռահաս սերնդի հոգեբանությունը։ Միայն տարրական գիտելիքներից զուրկ կամ դավադիր մտայնություններ ունեցող մեկը կարող է հակադրել խաչքարը և կյանքի առօրյա հաճույքն ու ազատությունը։ Գիտակցությունը, ազատ ապրելակերպն ու կյանքի հաճույքը հականիշներ չեն, այլ՝ փոխերևույթներ կամ ներաշխարհային շղթայի մասեր։ Կյանքից միայն հաճույք ստանալու մտայնությունը մարդկային բարոյատիպի կենսակերպ չէ, բացի այդ՝ թմրած գիտակցությամբ կամ անգիտակցաբար հաճույքի հասնելը ախտաբանական մոլություն է։ Ավելին, ինչպես Նժդեհն է ասում․ «Եթե կյանքի նպատակը հաճույքը համարեցիր, վախճանդ կորո՛ւստն է»։

Խաչը գիտակցական զոհողության խորհուրդն է, խաչակրությունը նախևառաջ սեր է, հետո՝ տառապանք ու զոհաբերություն։ Սերն ու զոհաբերությունը քրիստոնյա վարքի էությունն են, ոգով ուժեղի բնություն, ինչը հասու չէ հոգով տկարին։ Քրիստոնյա է, օրինակ, զինվորը, որը սիրով և գիտակցաբար պաշտպանում է հող հայրենին՝ ինքնազոհողությա՛ն գնով անգամ: Այս է Քրիստոսի խաչելությունը խորհրդանշող խաչի կամ խաչքարի խորհուրդը, սա է քրիստոնյայի առաքելությունը․ «Ի՞նչ է նշանակում, երբ Հայ Եկեղեցին սրբացնում է Մամիկոնյան ոգին, այդ ոգու կրողներին,- ասում է Նժդեհը:- Արդյոք դա միայն երախտագիտության տո՞ւրք է, թե՞ նաև խորագույն մտահոգություն հայրենիքի ապագայի հանդեպ: Սրբացնելով ու հավերժացնելով Մամիկոնյանների ուխտը` եկեղեցին մեր ժողովրդին տված է ինքնապաշտպանության զենքերից ամենահատուն ու հաղթականը – «մահ գիտեցեալը»։

Խաչը խաչքարի պատկերագրության գլխավոր բաղադրիչն է՝ Քրիստոսի, Կենաց ծառի, երկնային դրախտի ու փրկության խորհուրդը։ Խաչքարի պատկերային համակարգում փորագրվում է ոչ միայն խաչը, այլև՝ խաղողն ու նուռը՝ որպես ազգային խորհրդանիշեր։ Ավարայրի ճակատամարտից սկսած՝ խաչքարերը Հայաստանում գերազանցապես բարձրացվել են ռազմական հաղթանակները և հայրենյաց պատերազմում նահատակվածների սուրբ հիշատակը հավերժացնելու համար։

Պատահական չէ, որ խաչքարի ստորին հատվածում փորագրվում է նաև հավերժության նշանը, կյանքի շարունակականությունն արտահայտող հոգևոր խորհուրդը:

Խաչքարի գաղափարական խաչփողանում հատվում են կյանքն ու մահը, բացահայտն ու առեղծվածայինը, բարին ու չարը, տեսանելին ու անտեսանելին և հար ու հակդիր այլ երևույթներ: Խաչքարի վրա փորագրված խաչի ամենաբարձր կետը՝ թագը, խորհրդանշում է երկնքի արքայությունը, ամենաստորին կետը՝ դժոխքի կործանումը: Աջ կողմը պարունակում է շնորհների բաշխման խորհուրդը, ձախ կողմը՝ մեղքերի ներման խորհուրդը:

Եվ վերջապես՝ ասելիքս ամփոփեմ դարձյալ Նժդեհով․ «Մարդը, գաղափարի աստվածաշունչ մարդն է մեռել, մարդն է պակասում մեզ եսականության ու մաղձի, նյութապաշտության ու շահի այս անփառունակ ու կոշմարային օրերում»։

Հ․Գ․ Ամենայն հավանականությամբ, խաչամարտները մոտ ապագայում քննադատելու են մշակութային ինքնության մաս դարձած մեկ ուրիշ խորհրդանիշ՝ հայկական ձեռագրերը»,- գրել է Արարատ քահանա Պողոսյանը։

Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»
Ամենադիտված