Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արձագանքում են միայն «յուրային-ոչ յուրային» մոտեցմամբ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին քպական պատգամավորները ակնհայտորեն մեկ կենտրոնից իջեցված հրահանգով «շտամպային» գրառումահեղեղ էին սկսել առ այն, թե՝ անթույլատրելի է լրագրողի նկատմամբ վիրավորական վերաբերմունքը և այդպես շարունակ: Խոսքը Հանրային լրագրողի մասին է, որի հասցեին, ըստ քպականների, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման էջում վիրավորական ձևակերպումներ կան: Մինչ բուն ասելիքին անցնելը, թեպետ էլի առիթ ունեցել ենք նշելու, մեկ անգամ ևս ընդգծենք. որևէ լրագրողի նկատմամբ որևէ բռնություն, վիրավորանքի դրսևորում կամ ճնշում գործադրելն անթույլատրելի է: Մեր ընկալմամբ՝ այստեղ քննարկելու բան չկա: Եթե եղել է նման որևէ դրսևորում, ապա դա դատապարտելի է: Բա՛յց:

Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները: Հատկապես նրանցը, որոնք նախօրեին առանձնահատուկ ակտիվ էին: Ու բացարձակապես ոչինչ չգտանք այն մասին, որ դատապարտում են, օրինակ՝ իրենց այն կողմնակիցներին ու կուսակիցներին, որոնք միահամուռ թիրախավորել էին ասուլիսում Փաշինյանին տհաճ հարցեր ուղղած լրագրողներին: Ավելին, Կիրանցում, Ոսկեպարում ժողովրդական ընդվզման մեկնարկից ի վեր, մինչև օրս, փաշինյանական, քպական իշխանությունը ներկայացնող պետական պաշտոնյաների, հարկատուներիս հաշվին ապրող ոստիկանության տարակերպ ներկայացուցիչների ու ծառայողների կողմից իրականացվել են վերբալ ու ֆիզիկական հարձակումներ լրագրողների, դեպքերը լուսաբանող մեր գործընկերների վրա:

Բազմիցս բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, ինչի բարձրակետը հունիսի 12-ը կարելի է համարել, երբ վերին ցուցումով հատուկ միջոցներ կիրառվեցին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում եղած խաղաղ ցուցարարների նկատմամբ, որի արդյունքում տուժեցին նաև լրագրողներ: Նախօրեին աղմուկ-աղաղակ դրած քպականներից քանի՞սն է դատապարտել լրագրողների վրա այդ հարձակումները, լրագրողներին՝ մասնագիտական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, լրագրողներին թիրախավորելն ու նրանց հասցեին, իրենց մասնագիտական գործունեության հետ կապված, զազրախոսելը:

Ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է բավականին տհաճ մի բան. ըստ քպականների ընկալման՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ: Այդպես չի լինում: Ավելին, քպական պաշտոնյաներն ուղղակիորեն երջանկացած էին, բացահայտորեն խրախուսում ու ողջունում էին լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնությունների գործադրումը: Դա նույնիսկ «երկակի ստանդարտ» չէ: Դա ուղղակի զազրելի է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
Ամենադիտված