Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ար­քե­պիս­կո­պո­սի ապս­տամ­բու­թյու­նը. ի՞նչ փո­խեց Բագ­րատ Գալս­տա­նյա­նը Հա­յաս­տա­նում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

dw.com-ը «Արքեպիսկոպոսի ապստամբությունը. ի՞նչ փոխեց Բագրատ Գալստանյանը Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է ղեկավարում Տավուշի մարզի գյուղերում տեղի ունեցած բողոքի ցույցերից առաջացած շարժումը։ Շարժումը ստացել է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» անվանումը և անմիջապես իր առաջնորդի հետ միասին հայտնվել իշխանամետ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Նրանք սկսել են Գալստանյանին վերագրել բիզնես գործունեություն և մեղադրել Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի նախկին իշխանական վերնախավերի հետ կուլիսային կապերի մեջ։ Որպես ապացույց մատնանշվում է շարժման գործողություններին Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը։

Բացի այդ, մեջբերվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը երկրի ղեկավարի պաշտոնում «հասարակությունը կոնսոլիդացնելու ունակ» հոգևոր առաջնորդի առաջադրման անհրաժեշտության մասին։ Ինքը՝ Գալստանյանն ու իր համախոհները հերքում են այդ լուրերը։ Նշենք, որ բավական կարճ ժամանակում է Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանի կողմնակցից վերածվել նրա մոլի մրցակցի։ «Ժամանակին Գալստանյանը անգամ աջակցել է Փաշինյանին, երբ նա երթով մտավ Երևան (2018 թվականին), ինչպես նաև անդամագրվել է «Սիթի օֆ Սմայլի» հոգաբարձուների խորհրդին, որը ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը»,dw.com-ի հետ զրույցում նշել է հայ քաղաքագետ Հրանտ Միքայել յանը։ Սակայն արքեպիսկոպոսին շրջապատողները փորձում են դա չհիշել։ «Բագրատ Գալստանյանը Հայաստանում հայտնի դեմք է, և նա միշտ էլ աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով՝ ինչպես 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց առաջ, այնպես էլ դրանից հետո, դա միանգամայն տրամաբանական է»,- ասել է Գալստանյանի զինակից, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիել յանը dw. com-ի հետ զրույցում:

Արքեպիսկոպոսի հարաբերություններն իշխանությունների հետ վատացել էին դեռ 2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո, նա սկսել էր ակտիվորեն քննադատել Փաշինյանի քաղաքականությունը Ղարաբաղյան կարգավորման հարցում, ելույթ ունենալ ընդդիմության հակակառավարական հանրահավաքներում՝ աստիճանաբար շարժվելով դեպի քաղաքական առաջնորդություն։ 2024 թվականի գարնանը բողոքի շարժման ընդլայնմամբ խստացան նաև Գալստանյանի պահանջներն իշխանություններից։ Մայիսի 9-ին Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած առաջին և դեռ ամենախոշոր հանրահավաքում Գալստանյանն առաջին անգամ պահանջեց գործող վարչապետի հրաժարականը: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Փաշինյանը մտադիր չէ կատարել այս պահանջը, Գալստանյանը խոստացավ նրան տապալել հաշված օրերի ընթացքում, սակայն այդ խնդիրը ևս դեռևս մնում է անկատար։

Քաղաքագետ Հրանտ Միքայել յանը քաղաքական ասպարեզում եկեղեցու ներկայացուցչի հայտնվելը՝ որպես բողոքի առաջնորդ, համարում է երկրում քաղաքական ընդդիմության ապալեգիտիմացման հետևանք։ «Քաղաքական ընդդիմությունը բավարար լեգիտիմություն չունի մարդկանց մոբիլիզացնելու համար, նույնիսկ եթե կա բողոքի պահանջ: Երկրորդ պատճառն այն է, որ վերջին տարիներին հասարակությունը կորցրել է վստահությունը բոլորի նկատմամբ, և շատ քիչ մարդիկ են մնացել, ովքեր ունեն այնքան բավարար հեղինակություն, որ մարդիկ հետևեն նրանց, իսկ Բագրատ Գալստանյանը նման մարդկանցից մեկն է»,- ասել է նա։

Մեկ այլ հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը համակարծիք է դրա հետ. երկրում քաղաքական համակարգն այնքան է ապալեգիտիմացված, որ եթե բողոքի շարժումը ղեկավարի որևէ մեկը «քաղաքական կոհորտայից», ապա փողոցում մարդկանց թիվը կնվազի, այլ ոչ թե կավելանա։ «Հետևաբար, մարդիկ առաջնորդներ են փնտրում քաղաքական միջավայրից դուրս, իսկ նման կերպարներ են եկեղեցականները»,- ասել է նա dw.com-ի հետ զրույցում։ Հայաստանում ընթացող բողոքի շարժման ուժեղացումը հանգեցրել է ներկայիս քաղաքական էլիտայի և եկեղեցու միջև կոնֆլիկտի սրմանը, այն աստիճանի, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցին անվանել է «ազդեցության գործակալ»։ Իշխանությունները չեն էլ հերքում կոնֆլիկտը և խոստանում են օգտագործել պայքարի առկա բոլոր գործիքները։

Գալստանյանի՝ Փաշինյանին «հաշված օրերի» ընթացքում տապալելու խոստումից անցել է ավելի քան երկու ամիս, ընդդիմադիր շարժման համախոհների թիվը նկատելիորեն նվազել է, սակայն արքեպիսկոպոսը մտադիր չէ հանձնվել: Հունիսի 17-ի հանրահավաքում նա հայտարարել է երկրի քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների հերթական փուլի մասին՝ խոստանալով նոր թափ հաղորդել շարժմանը նրա վերակազմակերպմամբ։ Բողոքի ակտիվության անկումը հաստատվում է հենց ընդդիմության գործողություններով, հանրահավաքներ այլևս ամեն օր չեն անցկացվում, իսկ քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այդ թվում՝ Երևանում փողոցներ փակելը, լուրջ վտանգ չեն ներկայացնում իշխանությունների համար։ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Գառնիկ Դանիել յանը բողոքի ակցիայի մասշտաբների կրճատումը բացատրում է մարդկանց ուռճացված սպասումներով։ «Երբ շարժումը տեղափոխվեց Երևան, սպասելիքները շատ մեծ էին, շատերն ակնկալում էին, որ մեկ օրում կամ շատ կարճ ժամանակում հնարավոր կլինի հասնել իշխանափոխության: Որոշ մարդիկ հոգնել են երկարատև պայքարից: Բացի այդ, կա պետական ճնշումը, մարդկանց վախեցնելու մեխանիզմներ են կիրառվում, որպեսզի նրանք չմասնակցեն ընդդիմության հանրահավաքներին»,- պարզաբանել է Դանիելյանը։

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ թվարկել է այն սխալները, որոնք կարող էին բողոքի ակցիայի մարման պատճառ դառնալ: «Սա 2018 թվականի քաղաքական տեխնոլոգիաների կրկնօրինակն էր՝ երթեր, փողոցներ փակել, չարի անձնավորում՝ ի դեմս Փաշինյանի, և բարու անձնավորում՝ ի դեմս Գալստանյանի: Բացի այդ, կա մի բազային խնդիր: Հանրահավաքների գաղափարախոսությունը զուտ բացասական է, չկա դրական ծրագիր, այսինքն՝ հարցի պատասխան, իսկ թե ի՞նչ է լինելու իշխանափոխությունից հետո»,- նշել է նա։ Փորձագետը, սակայն, կոչ է արել ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ եթե անգամ այս շարժումը մարում է, այն, այնուամենայնիվ, ցույց տվեց, որ Հայաստանում բողոքի մասշտաբները գնալով ընդլայնվում են, իսկ ընդդիմության նկատմամբ պահանջարկը մեծանում է։ «Դա շատ ավելի լայն է, քան այն մարդիկ, ովքեր մասնակցում են ընդդիմության ակցիաներին»,- եզրափակել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման ԹաթոյանՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակՈւկրաինային հաջողվել է մոտ 40 հազար ռուս զինվորականի շեղել Կուրսկի ուղղությամբ․ ԶելենսկիՄենք պատրաստ ենք Էրդողան-Ասադ հանդիպմանը. ՖիդանՆԱՏՕ-ն մինչև վերջին պահը փորձում էր պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ. ՍտոլտենբերգՄեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՄի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿՓաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին․ քննարկել են տարածաշրջանային հարցերՀՀ-ի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը Թուրքիայից և Իսրայելից երեկ Ադրբեջան ժամանած զենքով և զինտեխնիկայով երկու թռիչքն է․ Սերգեյ ՄելքոնյանԻրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը․ այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվՓաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ ԶախարովաԷջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. ԶատուլինՈւ վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր ԹովմասյանՈւրսուլա ֆոն դեր Լեյենը կայցելի Կիև․ նա կհանդիպի Զելենսկու հետՍիսիան-Տաթև ճանապարհին բեռնատար է շրջվել․ տուժածներ կանԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթական ծրագրերն ու միջմշակութային համատեղ նախաձեռնություններըՀայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը. ՍանոսյանՌԴ ԶՈւ-ն հետ է մղել Կուրսկի մարզ ներխուժելու Ուկրաինայի զինված ուժերի 3 փորձ. ՌԴ ՊՆԱնդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը Պուտինին Պետերբուրգում ցուցադրել են ռուսական արտադրության ԱԹՍ-ների օրինակներըՓաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. արդարադատության նախարարությունԵրևանում ցուցադրվել է Ազնավուրի առաջին բեմական զգեստըԹրամփը հայտնել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասին
Ամենադիտված