Հայաստանի հավաքականը հաղթեց Գվատեմալայի հետ խաղում
ՍՊՈՐՏԼոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականը միջազգային մրցաշարի շրջանակում ուժերը չափեց Գվատեմալայի հետ:
Կայացած խաղում Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ 89:57 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 21 միավոր, 7 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հաջորդ խաղը կկայանա հունիսի 23-ին՝ Crescenta Valley High School-ում։ Մրցակիցը Իռլանդիայի հավաքականն է: Հանդիպումը կմեկնարկի տեղի ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 4։00-ին):
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա