Պաշտոնյան գիտեր, որ որդիներն «ահաբեկիչներ» են և թաքցրել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳրել ենք, որ նախօրեին ահաբեկչական հարձակումների շարք է տեղի ունեցել Դաղստանում՝ Մախաչկալայում և Դերբենտում, ինչի հետևանքով զոհվել են 15 ոստիկան, քաղաքացիական անձինք, այդ թվում՝ առանձնահատուկ դաժանությամբ Հայր Նիկոլայը:
Ահաբեկիչները վնասազերծված են, նրանցից երկուսը՝ Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի որդիներն են. ինքը պաշտոնյան այժմ ձերբակալված է:
Ինչպես պնդում են ռուսական ԶԼՄ-ները, Օմարովը գիտեր, որ իր որդիները՝ Օսմանն և Ադիլը կիսել են «Ալ-Ղաիդա»-ի հայացքները, սակայն այդ մասին չի հայտնել հանրապետության ԱԴԾ-ին:
Բացի այդ, իրավապահ մարմինները ստուգում են տեղի իմամին ահաբեկիչների հետ կապերի համար։ Ըստ դաղստանցի օպերատիվ աշխատակիցների, Սերգոկալա գյուղի մզկիթում կարող է լինել ահաբեկիչների բջիջների բազան: