Ոչ մի ուղիղ եթեր. դատավորն արգելեց Աշոտյանի գործով վկաների հարցաքննությունը հեռարձակել
ԻՐԱՎՈՒՆՔՀակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ քրեական վարույթի քննությունը:
Դատական նիստի ընթացքում դատավոր Վահե Դոլմազյանը տեղեկացրեց, որ հանրային մեղադրողները միջնորդել են, որպեսզի նիստն անցկացվի առանց տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման ռեժիմի, այսինքն՝ վկաների հարցաքննությունը չի հեռարձակվի:
Թեև այս միջնորդությանը դեմ էին թե՛ Արմեն Աշոտյանը, և թե՛ նրա պաշտպանական թիմը, առարկելով, որ անգամ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների քրեական վարույթների ժամանակ հարցաքննությունները հրապարակային են եղել, ինչը դարձյալ խոսում է այն մասին, որ գործը քաղաքական է, Վահե Դոլմազյանը որոշում կայացրեց՝ նիստը չի տեսանկարահանվի, բայց լրագրողներին թույլատրեց ձայնագրել:
Այս պահին նիստը շարունակվում է: