Մասկը հաստատել է 12-րդ երեխայի լույս աշխարհ գալը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի միլիարդատեր, Tesla, Space X ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հաստատել է, որ երրորդ երեխան է ունեցել Neuralink ընկերության հատուկ նախագծերի տնօրեն Շիվոն Զիլիսից:
52-ամյա Մասկին մեղադրել էին 12-րդ երեխայի ծնունդը գաղտնի պահելու համար, այն բանից հետո, երբ լույս աշխարհ գալու մասին լուրը տարածվել էր մամուլում:
Միլիարդատեր գործարարի խոսքով՝ մտադրություն չի եղել լուրը գաղտնի պահել, բայց երեխայի ծնվելու կապակցությամբ մամուլի հաղորդագրություն հրապարակելը նույնպես «տարօրինակ» կլիներ:
Միևնույն ժամանակ նա երեխայի անունը և սեռը չի բացահայտվել:
Ավելի վաղ Bloomberg-ը գրել էր, որ երեխան ծնվել է 2024 թվականի սկզբին, սակայն բազմազավակ հայրն այս տեղեկությունը գաղտնի է պահել։
Իլոն Մասկի երեխաները երեք տարբեր կնոջից են: