Մինսկը և Մոսկվան կողք կողքի են Արևմուտքի ճնշմшն դեմ պայքարում. Բելառուսի արտգործնախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄինսկը և Մոսկվան կողք կողքի են Արևմուտքի ճնշման դեմ պայքարում, որն ագրեսիվ կերպով փորձում է պահպանել գերիշխանությունը միջազգային ասպարեզում։
Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մինսկում կայացած հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։
Փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ձևավորվել և ճշգրտվել է իրական դաշինքի և ռազմավարական գործընկերության ուժեղ մեխանիզմ:
Մենք թիկունք ենք կանգնում հավաքական Արևմուտքի աննախադեպ քաղաքական, տնտեսական և այժմ ռազմական ճնշման դեմ պայքարում»,- ասել է նա: