Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպիտակցի Հայկոյի որդու կալանավորումը կանգնել է իրավապահ համակարգի կոկորդին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երգիչ Սպիտակցի Հայկոյի որդու կալանավորումը մնացել է իրավապահ համակարգի կոկորդին։ Գլխավոր դատախազությունը կգնա մինչեւ վերջ ու կալանավորման հարցը կտանի Վճռաբեկ դատարան։

Նշենք, որ երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը եւս մերժեց դատախազության բողոքը՝ Հրաչյա Ղեւոնդյանի կալանավորման մասով։

Գրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը խիստ է տրամադրված եւ ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղեւոնդյանին։ Մեզ հայտնի դարձավ, որ դատախազությունը բողոքարկել էր հայտնի երգչի որդու ազատ արձակման որոշումը եւ դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչը եւս գործը կալանքի չտարավ, քանի որ հիմքեր չկային:

Ինչպես հայտնի է, մայիսի 23-ին Հրաչյա Ղեւոնդյանն ազատ էր արձակվել առաջին ատյանի դատարանի նիստերի դահլիճից. դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, մերժել էր քննիչի՝ նրան կալանավորելու միջնորդությունը։

Բանն այն է, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխել: Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել հանրությանը Սպիտակցի Հայկո անունով հայտնի երգիչ Հայկ Ղեւոնդյանի որդուն. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:

Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից. «Ստեղ մի ելք կա՝ մտնենք կառավարությունը գրավենք, մտնենք Ազգային ժողով՝ գրավենք, մտնենք ոստիկանության շենք՝ գրավենք: Հիմա ես պատրաստ եմ մեռնեմ, ցավդ տանեմ, պիտի կրակեն՝ թող կրակեն, ավելի լավ ա մի 10-20 մարդ մեռնի, բայց, ընկեր, երկիր պահես»:

Քննչականը պնդում է, թե այս խոսքերի հեղինակը Հրաչյա Ղեւոնդյանն է, որը նպատակ է ունեցել մի խումբ անձանց հետ զավթելու իշխանությունը. թե ովքեր են այդ անձինք, իրավապահները դեռ չեն պարզել, բայց, ըստ նախաքննական մարմնի, դիտարկվել էր նաեւ հանրահավաքին այդ ծրագիրն իրագործելու հարցը:

Ղեւոնդյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբանը հայտարարել էր՝ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված, իսկ իր պաշտպանյալն իշխանությունը զավթելու որեւէ մտադրություն չի ունեցել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման ԹաթոյանՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակՈւկրաինային հաջողվել է մոտ 40 հազար ռուս զինվորականի շեղել Կուրսկի ուղղությամբ․ ԶելենսկիՄենք պատրաստ ենք Էրդողան-Ասադ հանդիպմանը. ՖիդանՆԱՏՕ-ն մինչև վերջին պահը փորձում էր պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ. ՍտոլտենբերգՄեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՄի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿՓաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին․ քննարկել են տարածաշրջանային հարցերՀՀ-ի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը Թուրքիայից և Իսրայելից երեկ Ադրբեջան ժամանած զենքով և զինտեխնիկայով երկու թռիչքն է․ Սերգեյ ՄելքոնյանԻրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը․ այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվՓաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ ԶախարովաԷջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. ԶատուլինՈւ վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր ԹովմասյանՈւրսուլա ֆոն դեր Լեյենը կայցելի Կիև․ նա կհանդիպի Զելենսկու հետՍիսիան-Տաթև ճանապարհին բեռնատար է շրջվել․ տուժածներ կանԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթական ծրագրերն ու միջմշակութային համատեղ նախաձեռնություններըՀայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը. ՍանոսյանՌԴ ԶՈւ-ն հետ է մղել Կուրսկի մարզ ներխուժելու Ուկրաինայի զինված ուժերի 3 փորձ. ՌԴ ՊՆԱնդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը Պուտինին Պետերբուրգում ցուցադրել են ռուսական արտադրության ԱԹՍ-ների օրինակներըՓաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. արդարադատության նախարարությունԵրևանում ցուցադրվել է Ազնավուրի առաջին բեմական զգեստըԹրամփը հայտնել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասինComedy Club հումորային հեռուստաշոուն փակվում էՆոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Գրականության 10-րդ դասարանի QR կոդերը չեն բացում․ ուսուցիչներն ու աշակերտները դժգոհում են Կարևոր․ բեռնատարների վարորդներ են տուգանվել օդի աղտոտման համար Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորը և ավիաընկերության աշխատակիցը հայհոյել ու հարվածել են իրար
Ամենադիտված