ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկը` Հայաստանի ձգտման մասին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, և արտատարածաշրջանային դերակատարների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա։
Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտափորձագիտական 10-րդ համաժողովի ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական վեկտորը գնալով ավելի է թեքվում դեպի Արևմուտք։
«Այնպիսի կեսկատակ կա, որը Նիկոլ Վովաևիչն ասել է հարցազրույցներից մեկում։ Պատասխանելով հարցին, թե երբ կանդամակցեր ԵՄ-ին, եթե հնարավորություն ունենար ինքնուրույն ընտրել, Փաշինյանը կատակել է`այս տարի։ Նաև քննարկումներ են ընթանում ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացման շուրջ»,- հիշեցրել է Օվերչուկը։
Նա նաև մատնանշել է հայ հասարակության որոշակի դժգոհությունները Ռուսաստանի նկատմամբ։
«Համենայն դեպս, նման տեսակետ կա, և դա պետք է հասկանալ։ Բայց պետք է նաև հասկանալ, որ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են։ Այն օգուտները, որ ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձեցումից, պետք է ընկալել որպես վճար, որը մենք տալիս ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար։
Հետևաբար, ինչ-որ արտատարածաշրջանային խաղացողների գալն այնտեղ, իհարկե հետևանքներ կունենա։ Մենք այստեղ նվերներ չենք բաժանում։ Մենք շահագրգռված ենք կայուն Հայաստանով, լավ առևտրային հարաբերություններով, լավ եղբայրական հարաբերություններով», - ասել է Օվերչուկը։