Անգամ Թուրքիայում են զարմացած. «Փաշինյանը ընդդիմանալով Ռուսաստանին կրակի հետ է խաղում»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադրվելով Ռուսաստանին կրակի հետ է խաղում, քանի որ ոչ ԱՄՆ-ը, ոչ Ֆրանսիան Հարավային Կովկասի երկրներ չեն։ Ըստ ադրբեջանական Report հրատարակության նման կարծիքն է հայտնել Լոս Անջելեսում Թուրքիայի նախկին գլխավոր հյուպատոս Գյուլրու Գեզերը «Հարավային Կովկասում խաղաղության հնարավորությունների պատուհանը նեղանում է» վերտառությամբ հոդվածում, գրում է eadaily.com-ը։
Դիվանագետը ուշադրության է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանը հնարավոր է հոգնել է Ուկրաինայում հակամարտությունից, բայց չի հրաժարվի Կովկասում իր շահերից:
«Ռուսաստանը չի ցանկանում Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ, և ոչ էլ Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը: Ռուսաստանը բազմիցս է հայտարարել, որ աջակցում է երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի) միջև վերջնական խաղաղության համաձայնագրին, բայց իրականում չի ցանկանում իշխանության ղեկին տեսնել Արևմուտքին մերձեցող Փաշինյանին»,- ասել է նա։
Թուրք դիվանագետի խոսքով, եթե ԱՄՆ-ը, Ֆրանսիան և արևմտյան որոշ երկրներ անկեղծորեն հավատարիմ են Հարավային Կովկասում մշտական խաղաղությանը, ապա առաջին հերթին պետք է ազդեն իրենց երկրներում հայկական սփյուռքի վրա։
«Հայաստանը չի կարող օգտագործվել որպես հաղթաթուղթ Ռուսաստանի դեմ: Պետք է նաև խրախուսել Բաքվի և Երևանի միջև ուղիղ շփումները»,- ասել է Գեզերը։
Նշենք նաև, որ Report ադրբեջանական հրատարակությունը չի նշել, թե ո՞ր հրատարակությունն է հրապարակել այդ վերը նշված վերնագրով հոդվածը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը