Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերբիան քայլ առ քայլ վերածվում է Հայաստանի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Սերբիայի իշխանությունները ևս մի քանի քայլեր են ձեռնարկել իրենց երկիրը ամերիկյան կրիպտո-գաղութի վերածելու ուղղությամբ։ Բայց դա ակնհայտորեն բավարար չի եղել Վաշինգտոնի համար, և այդ իսկ պատճառով Financial Times-ում հայտնվել է սադրիչ նյութ, որը կոչված է ամբողջությամբ քանդելու Բելգրադի և Մոսկվայի հարաբերությունները։ Հարցը միայն այն չէ, որ Սերբիայում արտադրված 800 մլն դոլարի զենքը հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի ձեռքում։ Սերբական բանակն ավելի ու ավելի է ինտեգրվում ՆԱՏՕ-ին ամբողջությամբ դադարեցնելով ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ, գրում է politnavigator.net-ը։

Հիշեցնենք, որ հարավային Սերբիայի «Հարավ» ռազմաբազայում և Բորովաց պոլիգոնում ավարտվել են սերբական բանակի և ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի ստորաբաժանումների «Պլատինե գայլ» կոչվող համատեղ զորավարժությունները։ Նման անվանմամբ  զորավարժություններ Սերբիայում անցկացվել են ամեն տարի սկսած 2014-ից մինչև 2021 թվականները: Բայց 2022 թվականի գարնանը Բելգրադը միջազգային զորավարժությունների մորատորիում հայտարարեց, սակայն հետո պարզվեց, որ դա վերաբերում է միայն Ռուսաստանին և Բելառուսին։ Արդեն 2023 թվականին վերսկսվեցին այն զորավարժությունները, որոնցում հիմնական դերը խաղում են ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության ստորաբաժանումները։ Իսկ «Պլատինե գայլի» շրջանակներում այս տարի անցկացվել է նաև, այսպես կոչված, հարգարժան հյուրերի օր, որին ներկա են եղել Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը և երկրի գլխավոր շտաբի պետ, գեներալ Միլին Մոյսիլովիչը, ինչպես նաև ռազմական կցորդներ ՆԱՏՕ-ի երկրներից։ Բայց հիմնական հյուրերն ԱՄՆ-ից ժամանած հյուրերն էին` Օհայոյի ազգային գվարդիայի միացյալ շտաբի պետ, բրիգադային գեներալ Ջեֆ Ուոթկինսը և Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ջեյմս Հեքերը։ Վերջինիս հետ հունիսի 21-ին հանդիպել էր նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Բայց, ըստ երևույթին, սերբական իշխանությունների նման «խոնարհ կեցվածքը» չի բավարարել արևմտյան տիկնիկավարներին, և հունիսի 23-ին The Financial Times բրիտանական հրատարակությունը հրապարակել է ծավալուն նյութ, որտեղ ասվում է, որ 2022 թվականից ի վեր Սերբիայի կողմից արտահանվող 800 մլն. դոլարի  զենքը կարող է հայտնվել Ուկրաինայում, և դա անուղղակիորեն հաստատել է ինքը՝ Վուչիչը։

Բացի այդ, արևմտյան մի դիվանագետ, որի անունը չի նշվում, հրատարակությանն ասել է, որ Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները երկար ժամանակ աշխատում են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինից հեռացնելու ուղղությամբ: Նրա խոսքով դա հնարավոր է եղել Բելգրադում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Հիլի ջանքերի շնորհիվ, ով երկիր է ժամանել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից մեկ ամիս անց։ «Բոլորն ակնկալում էին, որ Հիլլը վիճելու է Վուչիչի հետ, բայց նրա միակ նպատակը Բելգրադը Մոսկվայից հեռացնելն էր: Նրան հաջողվեց։ Վուչիչը երկար տարիներ չի հանդիպել և նույնիսկ չի զանգահարել Պուտինին։ Եվ, իհարկե, հարց է ծագում զենքի մատակարարման մասին, որն ի վերջո հայտնվում է Ուկրաինայում»,- ասել է հրատարակության զրուցակիցը։

Այս ամենից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստացել է «այդ թեմայով զբաղվել սերբ ընկերների հետ շփումներում»։ Բայց Ալեքսանդր Վուչիչը հստակ որոշել է, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Նույն օրը երեկոյան նա ժողովրդին ուղղված ուղերձում ընդգծել է, որ երկիրը կնքված պայմանագրերին համապատասխան զբաղվում է ռազմական արտադրանքի արտադրությամբ և արտահանմամբ։ Նրա խոսքով Բելգրադը արդարանալու ոչինչ չունի, Սերբիան զենքի մատակարարման պայմանագրեր ունի միայն երեք երկրների՝ Ադրբեջանի, Կիպրոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Վուչիչը նաև ասել է, որ արևմտյան և տարածաշրջանային լրատվամիջոցներում Ուկրաինային սերբական զենքի մատակարարումների թեմայի խթանումը «նպատակ ունի բարդացնել սերբ-ռուսական հարաբերությունները»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»
Ամենադիտված