Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արմանի մասին մտքերով ենք շնչում, քնում ու արթնանում, նա է ապրելու ուժ տալիս». ավագ սերժանտ Արման Աղվանյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքր տարիքից շատ աշխույժ երեխա էր: Իր քայլերը գիտակցված էին, գիտեր, թե ինչ էր անում: Ընկերասեր էր, հարգված թե՛ մեծերի, թե՛ փոքրերի կողմից: Անսահման հումորով էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մանուշը՝ Արմանի տատիկը:

Մինչև յոթերորդ դասարանն Արմանը հաճախել է Վանաձորի Գայի անվան թիվ 21 դպրոցը: Հիմա դպրոցում Արմանի անվան դասասենյակն է «պատմում» նրա մասին: Տատիկն ուսուցչուհի էր, և Արմանը դարձավ նրա դասարանի աշակերտներից մեկը: «Արմանը դեռևս մանկապարտեզում աչքի էր ընկնում, մասնակցում բոլոր միջոցառումներին, փայլում էր: Նույն կերպ՝ նաև դպրոցում: Սեպտեմբերի 1-ն էր, Արմանը բանաստեղծություններ էր արտասանում, դպրոցի բակում վալս պարում: Ճիշտ է, նախապես պատրաստել էինք պարի այդ համարը, բայց այնքան հասուն էր պարում: Ես իր ուսուցչուհին էի, բայց երբեք տարբերություն չեմ դրել իր ու իմ մյուս աշակերտների միջև, նա էլ երբեք չի օգտվել այն հանգամանքից, որ իր տատիկն եմ»:

Տիկին Մանուշի խոսքով, Արմանը հետաքրքրված էր մաթեմատիկայով, նկարչությամբ: «Շատ լավ հիշողություն ուներ և ընդունակ էր: Դասը մեկ կամ երկու անգամ կարդում էր և տիրապետում թեմային: Օտար լեզուները՝ անգլերենը և ռուսերենը, հավասարապես սովորում էր: 1988 թ.-ի երկրաշարժից հետո մեր դպրոցը կառուցել էին իրանցիները, և իրենց հովանավորությամբ մեր դպրոցում նաև պարսկերեն էին սովորում: Արմանս նաև այդ լեզվին էր տիրապետում»: Դպրոցում սովորելու տարիներին Արմանն ընտրվել է աշակերտական խորհրդի նախագահ: Տատիկը հիշում է՝ կարծես Ազգային ժողովի ընտրություններ լինեին: «Բուկլետներ էր տպել, իր կարգախոսը գրել, քարոզարշավ էր անցկացնում, արդյունքում ընտրվեց խորհրդի նախագահ: Այնքան էր ուրախացել»: Այնուհետև Արմանը տեղափոխվում է Վանաձորի՝ մաթեմատիկական թեքումով «Էվրիկա» դպրոց, այնտեղ ևս ընտրվում աշակերտական խորհրդի նախագահ:

«Մի շրջան կար, երբ ուզում էր զինվորական դառնալ, հետաքրքրված էր այդ մասնագիտությամբ, գրքեր էր աչքի անցկացնում, ասում էին, որ լավ սպա կլինի: Հիշում եմ՝ կավճանկարի մրցույթ էին հայտարարել: Արմանս տանկ էր նկարել, տանկի փողի վրա նստած աղավնի, բերանին՝ ծրար, ու գրել էր՝ խաղաղություն աշխարհի բոլոր մանուկներին: Երբ հիշում եմ այդ նկարը, կարծես կանխազգացման պես մի բան ունեցած լինի: Այդ մրցույթում նա հաղթող ճանաչվեց, մի թուր և նոթատետր նվիրեցին, թուրն այժմ նվիրել ենք Պատմության թանգարանին: Հետաքրքրված էր համակարգիչներով, շատ լավ տիրապետում էր: Փոքր տարիքից զբաղվել է սպորտով. կարատե, ըմբշամարտ, սամբո, ֆուտբոլ, լող, լողի ձեռքի գնդակ: Ջրագնդակի միջազգային մրցույթի ժամանակ մրցանակ ստացավ «Լավագույն ռմբարկու» անվանակարգում: Իրեն առաջարկեցին Ռուսաստանում թիմերից մեկի հետ խաղալ, բայց քանի որ ուներ սովորելու նպատակ, հրաժարվեց: Այնքան պատվոգրեր ու մեդալներ ունի, որոնք թվել ուղղակի անհնար է, պետք է տեսնել: Դաշնամուր, դուդուկ ու կիթառ էր նվագում, հրաշալի երգում էր»:

«Էվրիկայում» սովորելու ժամանակ, երբ նաև հունահռոմեական ըմբշամարտի էր հաճախում, տարբեր մրցումների է մասնակցել, այդ թվում՝ նաև Ստեփանակերտում, և մրցանակ շահել: «Երևանում հունահռոմեական սպորտաձևի միջազգային մրցումներ էին: Արմանը մրցման ժամանակ անարդարության հանդիպեց: Տուն եկավ ու ասաց՝ պետք է հանրապետության դատախազը դառնամ, որ պայքարեմ անօրինականությունների դեմ: Եվ ընդունվեց Սլավոնական համալսարանի «Իրավագիտություն» ֆակուլտետի ռուսական բաժինը, անվճար հիմունքներով: Վեց ամիս հասցրեց ուսանող լինել, այդ ընթացքում սիրվեց համալսարանում թե՛ իր ընկերների, թե՛ դասախոսական կազմի կողմից: Ծառայության ընթացքում ևս մշտական կապի մեջ էր նրանց հետ: Ես վստահ եմ, որ հրաշալի մասնագետ էր դառնալու»:

Քննությունները գերազանց հանձնելուց հետո Արմանը 2019 թ. հունվարի 13-ին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Առաջին վեց ամիսը ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, հետո տեղափոխվել է Ստեփանակերտի Ցորի տանկային վաշտ՝ որպես տանկի հրամանատար: Կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Ցոր, այնտեղ ստացել ավագ սերժանտի կոչում: Եղել է դասակի հրամանատարի տեղակալ: «Մեծ սիրով է մեկնել ծառայության, մեծ սիրով ծառայել: Ծառայության ժամանակ պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով: Ինձ ու մայրիկին կարծես սաստեր՝ որ բանակ գնացի ու դուք լաց եղաք, վերջ, էլ ձեզ չեմ զանգահարի: Երբևիցե անգամ միտք չի ունեցել, որ կարող է չծառայել»: Պատերազմին նախորդող օրերին Արմանը մշտապես զանգահարում է տուն, կապի մեջ լինում տատիկի ու մայրիկի հետ: Նույն կերպ՝ նաև պատերազմի ընթացքում: Պատերազմի սկսվելուց անմիջապես հետո Արմանը տեղափոխվել է Ջրական: «Իրեն հարցնում էի՝ Արմա՛ն ջան, որտե՞ղ ես:

«Ցորի բունկերում ենք, սպասում ենք, տեսնենք, թե ինչ է լինելու»: Զրուցելու ժամանակ ո՛չ կրակոցի ձայն եմ լսել, ո՛չ շշուկ: Դեպքից երկու օր առաջ զանգահարեց՝ տա՛տ, լույս չկա, հեռախոսը լիցքավորելը դժվար է, երկու օր չեմ զանգի, չանհանգստանաս: Հեռախոսն անջատեցի ու ինքս ինձ ասացի՝ դու Արմանն ես, մի ճար կգտնես, կզանգես: Սպասում էինք իր զանգին»: Արմանն այդպես էլ չի զանգահարում: Օրեր անց ընտանիքը ստանում է բոթը: Արմանը զոհվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում: «Տանկային ամբողջ շարասյունը մնացել էր Արմանի հույսին, Արմանն է ղեկավարել ու կռվել: Տանկերի շարասյունը պետք է տեղափոխվեր այլ վայր, Արմանն է այդ ամենը համակարգելիս եղել, նրա տանկի «լ յուկը» բաց է լինում, նա էլ՝ դուրս եկած, եթե ներսում լիներ, իրեն ոչինչ չէր լինի:

ԱԹՍ-ի հարվածից տանկը շրջվել է, իսկ երկաթը հարվածել է Արմանի գլխին»: Արմանի «վերադարձը» տուն չի ուշացել, իսկ հարազատները կարողացել են նրան հրաժեշտ տալ. «Իր սիրուն դեմքն անվնաս էր»: Իսկ հիմա մայրիկին ու տատիկին ապրելու ուժ կրկին Արմանն է տալիս: «Եթե ինչ-որ հարցի շուրջ պետք է որոշում կայացնեմ, ինչպես նախկինում, հիմա էլ Արմանի հետ եմ որոշում: Անգամ փոքր տարիքում իմ խորհրդատուն էր, ընկերը, իմ տղան ու թոռը: Մեր ամեն ինչն է: Իր մասին մտքերով ենք շնչում, քնում ու արթնանում: Գնում եմ, Արմանի հուշաղբյուրի մոտ նստում: Մարդիկ գալիս են, ջուր խմում, հետո Աստծո անունն են տալիս, կարծես դրանով գոհանում եմ: Ինձ նաև իր մայրիկի՝ Գայանեի ներկայությունն է ուժ տալիս»: Հ. Գ. - Ավագ սերժանտ Արման Աղվանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Օձունի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից
Ամենադիտված