Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվայի ուղղությամբ. ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսական ՀՕՊ համակարգը երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Մոսկվայի մարզում և չորս անօդաչու թռչող սարք՝ Տվերի մարզում Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Չորս անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Տվերի, երկու ԱԹՍ՝ Մոսկվայի, ևս մեկը՝ Բելգորոդի մարզում»,- ասվում է ռազմական գերատեսչության տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը կիրառել են ինքնաթիռի տիպի անօդաչու սարքեր։