18-ամյա վարորդը Սևանում «Նիվա»-ով բախվել է ծառին և գլխիվայր շրջվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Խաչիկ Բ.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Շահումյան փողոցում ՝ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ծառին և գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Ավետ Սերոբյանն ու կրտսեր պարեկ Արթուր Դանիելյանը:
Դեպք վայր են ժամանել նաև ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: