Սոմալիում հատուկ ծառայությունները սխալմամբ գնդակահարել են նախարարներից մեկին (ֆոտո)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍոմալիի հասարակական աշխատանքի նախարար 31-ամյա Աբդուլլահի Շեյխ Աբասը գնդակահարվել է անվտանգության ուժերի կողմից, ծառայողական մեքենայի մեջ: Բանն այն է, որ հատուկ ծառայության աշխատակիցները երկրի նախագահի նստավայրի մոտ կայանված մեքենայի ուղևորին զինված իսլամիստի տեղ են ընդունել: Տեղի ուենցածի կապակցությամբ երկրի նախագահ Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդը դադարեցրել է իր այցը Եթովպիա:
Վերլուծաբանների խոսքերով՝ նմանատիպ դեպքերը Սոմալիում հաճախակի են դարձել: Ահաբեկչական վտանգի հետ կապված երկրում բավական լարված իրավիճակ է տիրում և շատ հաճախ անվտանգության ուժերը թվացյալ վտանգը լիկվիդացնելուց հետո են միայն պարզում, թե ով էր զոհը: Այս անգամ դա երկրի նախարարներից մեկն էր․․․