ԵՄ խորհուրդն արգելել է Բելառուսից ոսկու, ադամանդի և օգտակար հանածոների ներկրումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ խորհուրդը շաբաթ օրը հայտարարել է Բելառուսից ոսկու, ադամանդի, հելիումի և օգտակար հանածոների, այդ թվում՝ հում նավթի ներմուծումն արգելելու վերաբերյալ որոշման մասին։
Այդ միջոցառումների ուժի մեջ մտնելու ստույգ ժամկետը չի նշվել։ Հայտարարության մեջ ընդգծվել է, որ նոր սահմանափակող միջոցները ներդրվում են Ռուսաստանի կողմից եվրոպական պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարի շրջանակում և «Ռուսաստանի ու Բելառուսի տնտեսությունների ինտեգրման բարձր աստիճանը» հաշվի առնելով:
Բացի դրանից՝ Եվրամիության խորհուրդը արգելել է Բելառուսում գրանցված կցորդների ու կիսակցորդների օգտագոծմամբ ԵՄ տարածքով ավտոտրանսպորտային միջոցներով բեռների փոխադրումը: