Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը․ ( 30 հունիս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Գվատեմալա՝ Բանակի օր, Դանիա՝ Ալեքսանդրա արքայադստեր ծննդյան օր, Կոնգո՝ Անկախության օր, Սուդան՝ Հեղափոխության օր, Բելոռուս՝ Տնտեսագետի օր, Սալվադոր՝ Բանկային աշխատողի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1895 –ծնվել է վիրաբույժ Ռուբեն Յոլյանը։
1922– ծնվել է նկարիչ, լրագրող Ժակ Իխմալյանը։
1944 –վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Համբարձում Խաչանյանը, որի հայտնի դերերից են Բադալը «Նամուս» ֆիլմում և Դարչոն «Պեպո» ֆիլմում։
1945 —ԽՍՀՄ-ում վերականգնել են աշխատանքային արձակուրդները։
1954– ծնվել է Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։
1956-թերթերում հրապարակվել է ԽՄԿԿ Կենտկոմի «Կուլտի պաշտպանմունքի և դրա հետևանքների վերացման մասին» որոշումը։
1994 —Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Քուվեյթի հետ։
2005-Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները:
2012- Երևանի Կասյան փողոցում վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը գործել է շաբաթ և կիրակի օրերին:
2018- Ոստիկանությունը պահպանության տակ է առել Մանվել Գրիգորյանին և նրա հարազատներին պատկանող տները, իսկ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1109 —վախճանվել է Լեոնի և Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո 6-րդ Խիզախը։
1520 —իսպանացի կոնկիստադորները նահանջել են Տենոչտիտլանից, այդ գիշերը հայտնի է «Թախիծի օր» անվանմամբ։
1736 —ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կապիտուլացիայի է ենթարկվել Ազով քաղաքի թուրքական կայազորը, Ազովը վերջնականապես միացվել է Ռուսական կայսրությանը։
1748 —ծնվել է ֆրանսիացի աստղագետ և գեոդեզիստ Ժան-Դոմինիկ Կասսինին, որը հայտնի է որպես Ֆրանսիայի առաջին ամբողջական քարտեզի կազմող։
1810 —Նապոլեոնը օկուպացված Հոլլանդիան միացրել է Ֆրանսիական կայսրությանը։
1889 —Փարիզյան խաղաղության համաժողովում ստեղծվել է Միջխորհրդարանական միությունը։
1893 —ՀԱՀ-ի Յախերսֆոնտեյն հանքում գտնվել է 995 կարատանոց «էկսելսիոր» ալմաստը։
1894– բացվել է Լոնդոնի Թաուեր բացովի կամուրջը։
1905– Ալբերտ Էյնշտեյնը հրապարակել է Հարաբերականության տեսությունը։
1908–Սիբիրի կենտրոնական հատվածում, Տունգուսկա և Լենի միացման հատվածի շրջանում ընկել է հանրահայտ Տունգուսյան երկնաքարը։
1913 —սկսվել է երկրորդ բալկանյան պատերազմը։
1925 –ծնվել է շվեյցարացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Ֆիլիպ Ժակոտեն։
1934- Գերմանիայում Հիտլերի հրամանով էսէսի ջոկատները անսպասելի հարձակում են սկսել գրոհային ջոկատների վրա, որի արդյունքում գրոհայինների ղեկավար Էրնստ Ռյոմը և այլ հրամանատարներ գնդակահարվել են առանց դատ ու դատաստանի։
1935 —Մոսկվայում տեղի ունեցած շքերթի ժամանակ Ստալինին առաջին անգամ անվանել են «պիոներների լավագույն ընկեր»։
1936 —վաճառքի է հանվել Մարգարետ Միտչելլի «Քամուց քշվածները» վեպի առաջին հրատարակությունը։
1948 — «Bell Laboratories» ընկերության գիտնական աշխատակիցներ Ուիլյամ Շոկլին, Ուոլտեր Բրատտեյնը և Ջոն Բարդին հայտարարել են տրանզիստորի հայտնագործման մասին լուրը։
1960– Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը Բելգիայից։
1964 —ստացվել են Լուսնի առաջին լուսանկարները մոտ տարածությունից։
1966– ծնվել է ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը։
1971 —վթարվել է «Սոյուզ-11» կառավարվող տիեզերանավը, անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։
1972– առաջին անգամ կիրառվել է կոորդինացիոն վայրկյանը։
1993 —մոսկովյան միջբանկային արտարժույթային բորսայում դոլլարի փոխարժեքը առաջին անգամ գերազանցել է հազար ռուբլու սահմանը և կազմել 1024 ռուբլի մեկ դոլլարի դիմաց։
1997 —Մեծ Բրիտանիայում հրատարակվել Հարրի Պոտերի մասին առաջին գիրքը՝ «Հարրի Պոտերը և փիլիսոփայական քարը»։
Կ.Խաչիկյան