Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը Ռուսաստանի մասին նոր լցոնում է արել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու մեջ։ Հեռագրային ալիքները մեկնաբանել են այդ լուրը, գրում է Iarex.ru-ն:

Константин Двинский.-  Սորոսականները շարունակում են ոչնչացնել հայկական պետականությունը: Եվ, հաշվի առնելով հայ ժողովրդի ժողովրդագրական ցուցանիշները, պետության կորստի դեպքում դրա վերականգնումը դժվար թե հնարավոր լինի։

ZERGULIO.- Իսկ ո՞վ է հանձնել Արցախը: Փաշինյանն ու Գրիգորյանը չէին, որ շալվարները լցրած թաքնվում էին ԱՄՆ դեսպանատան ցանկապատի տակ: Հիմա մեղավոր է Ռուսաստանը: Ըստ ամենայնի, նաև Ռուսաստանն է Ադրբեջանին տալիս սահմանամերձ գյուղեր։ Եվ նաև Ռուսաստանը, ոչ ավել ոչ պակաս, կտա Զանգեզուրի միջանցքը։

Под лед.-  Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Ռուսաստանը զավթել է Լեռնային Ղարաբաղը, ապա այն հանձնել Ադրբեջանին։ Ընդհանրապես, կարծում եմ, որ մենք պետք է դուրս բերենք մեր բոլոր զորքերը և բազաները Հայաստանից։ Եթե ​​այդպիսի երկիր չլինի, ապա աշխարհում ոչ ոք չի նեղվի դրանից։ Նույնիսկ իրենք՝ հայերը։

СВЕЖЕСТИ.- Արմեն Գրիգորյանը չի հիշում, որ ինքը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Փաշինյանը, ավելի քան մեկ տարի առաջ (մինչև Ադրբեջանի ԶՈւ-ի մուտքը տարածաշրջան) հրապարակայնորեն Արցախը/Լեռնային Ղարաբաղը ճանաչել են որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։

Мадуро - не дура.- Լրագրողների հետ զրույցում Գրիգորյանն առաջարկել է «արձանագրել», որ պատերազմը տեղի է ունեցել այն ժամանակաշրջանում, երբ «Հայաստանը լիովին կախված էր Ռուսաստանից»։ Այս իրավիճակի պատճառով, նրա կարծիքով, Երևանը «հայտնվեց պատերազմի մեջ»։ Սա նորություն է ժամանակակից պատմության վերաձևավորման մեջ: Եվ հայի երիտասարդ սերունդը կընդունի այդ հիմարությունը որպես ճշմարտություն։ Չէ՞ որ չի կարելի հավատալ, որ Արցախը հանձնվել է իրենց իսկ ղեկավարների կողմից։ Ոչ, նրանք չէին կարող, բայց Ռուսաստանը կարող էր և արեց դա:

Colonelcassad.- Այն, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը 1992 թվականից ի վեր և պարտվել է 2020 թվականին պատերազմում, ակնհայտորեն նույնպես Ռուսաստանի մեղքն է։ Բոլոր նախագահների օրոք Հայաստանը 28 տարի ուներ Ղարաբաղը ճանաչելու համար, բայց դա չարվեց, այդ թվում Փաշինյանի օրոք։ Բայց Փաշինյանի բոլոր նախորդները (Սարգսյանի և Քոչարյանի դեմ ուղղված բոլոր բողոքներով հանդերձ) չէին էլ մտածում Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու մասին թույլ տալով միայն բանակցություններ Ղարաբաղի հարակից տարածքների շուրջ, որոնք Հայաստանը ստացել էր 90-ականների սկզբի պատերազմի արդյունքում։ Փաշինյանը բնակչության հետ միասին հանձնեց Ղարաբաղը, իսկ հետո շարունակում է հանձնել Հայաստանի տարածքները կրկին բնակչության հետ միասին։ Ըստ երևույթին, Ռուսաստանն է կրկին հանձնում հայկական տարածքները, և ոչ թե Փաշինյանի բանդան, որի հիմնական ձեռքբերումը հայերի և հայկական տարածքների հանձնումն է ադրբեջանցիներին, ովքեր լիովին օգտվում են Հայաստանի Փաշինյանի նման ղեկավար ունենալու պատմական շանսից։

Что-то знаю / Павел Данилин.- Լավ է, որ Ռուսաստանը դադարել է փրկել նրանց, ովքեր իրենց համարում են բարձր ռասա, իսկ ռուսներին՝ ստորադաս տերպիլներ, որոնց կյանքի իմաստը այս բարձր ցեղի շահերին ծառայելն է։ Ռուսաստանը պետք է փրկի միայն ռուսներին և այլ ազգությունների ռուս քաղաքացիներին: Բոլորին: Ռուսաստանը  ուրիշ ոչ մեկին պարտք չէ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այդ երկիրը գնում է ուղիղ դեպի անդունդ շնորհիվ ռուսաֆոբ քաղաքականության։ Իսկ եթե հայերը կարծում են, որ առանց Ռուսաստանի կարող են ավելի հեշտ լուծել իրենց խնդիրները, ապա, ըստ էության, ինչո՞ւ թույլ չտալ հայերին դա անել։ Ի՞նչն է մեզ այդ երկրում պահում, բացի այն հասկացողությունից, որ հենց մենք գնանք, ՆԱՏՕ-ի զինվորները վայրէջք կկատարեն Գյումրիի բազայում։ Դեմ չենք:

Рыбарь.- Զարմանալի իրավիճակ է ստեղծվում: Փաշինյանի վարչակազմը հրաժարվեց կռվել Լեռնային Ղարաբաղի համար՝ տալով պատմական հայկական տարածքը պատառ-պատառ անել ադրբեջանցիներին։ Միևնույն ժամանակ, երկրի իշխանությունները շրջադարձ կատարեցին դեպի Արևմուտք, հրավիրեցին եվրոպացի դիտորդներին և սառեցրեցին մասնակցությունը Ռուսաստանի հետ համատեղ դաշինքներին։ Իհարկե, բացի ԵԱՏՄ-ից։ Հետո նրանք սկսեցին կամովին սեփական տարածքները հանձնել Ադրբեջանին՝ իրենց բնակիչներին դուրս քշելով իրենց տներից և փոխարենը ոչինչ չստանալով։ Եվ հետո նրանք հայտարարեցին մի անհասկանալի Հայաստանի մասին, որի պայմանները մշուշոտ են, իսկ հեռանկարները ծայրահեղ ճնշող։ Իսկ հիմա իրենց գործողությունների, ավելի ճիշտ անգործության պատասխանատվությունը տեղափոխում են Ռուսաստանի վրա։ Ավելին, դա արվել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնի այն հայտարարության հետ, թե ԱՄՆ դեսպանների ողջ գործունեությունն ուղղված է Հայաստանին Ռուսաստանից պոկելուն: Իսկ ինչո՞ւ է Գրիգորյանը դա ասել: Բացի իրենցից ամենուր ուրիշ մեղավորների որոնումներից բացի, դա նաև մեկ այլ նպատակի է ծառայում։ Ըստ ամենայնի, Երևանը մտադիր է խաղադրույքները բարձրացնել ոչ միայն բուն տարածաշրջանում, այլ նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում, որպեսզի ստանա իրեն անհրաժեշտ արձագանքը։ Իսկ թե ի՛նչ արձագանք, ամենայն հավանականությամբ շուտով կիմանանք։

Kotsnews.- Հայաստանի իշխանությունները շարունակում են մեղավորներ նշանակել և իրենց պարտության համար մեղադրել ուրիշներին։ Հիշեցնենք, որ Երևանն էր, որ չճանաչեց Ղարաբաղի անկախությունը։ Հենց Երևանն էր, որ առաջին պատերազմից հետո նստեց դափնիների վրա և ոչ մի կերպ չուժեղացրեց իր ղարաբաղցի եղբայրների պաշտպանունակությունը։ Երևանն էր, որ երկրորդ պատերազմում իր բանակը չուղարկեց Ստեփանակերտին օգնելու։ Հենց Երևանը կամավորներին թույլ չտվեց մտնել մարտական ​​գոտի։ Եթե ​​չլինեին ռուս խաղաղապահները, ապա Ստեփանակերտը կվերցվեր մինչև 2020 թվականի ձմեռը:Մեր զինվորականները ժամանակ են տվել Փաշինյանին Ալիևի հետ համաձայնության գալու համար: Բայց նա միջակություն լինելով մսխեց այդ հնարավորությունը, որի արդյունքը դարձավ կայծակնային արագ երրորդ պատերազմը, որն ավարտվեց չճանաչված հանրապետության լիակատար պարտությամբ և փախստականների զանգվածային արտահոսքով: Իսկ ո՞րն է այստեղ Ռուսաստանի մեղքը։

Безграничный аналитик.- Դե, ինչ ասեմ... Փաստորեն, Հայաստանի ներկայիս քաղաքականության հարցում ամեն ինչ պարզ է։ Ուրիշ բան, որ հետագայում չի լինի մեկը, ով դավաճանության հայցեր կներկայացնի ԱՄՆ-ին և Ֆրանսիային հայերին Թուրքիայից կամ Ադրբեջանից չպաշտպանելու համար։ Բայց ամեն մեկն իր ընտրությունն է անում։

Русская Душа.- Հայաստանի իշխանությունները ստորացրել են սեփական ժողովրդին: Այս մասին հայտարարել է Մարիա Զախարովան արձագանքելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի այն խոսքերին, թե իբր Ռուսաստանը բռնագրավել է Լեռնային Ղարաբաղը, ապա փոխանցել  Ադրբեջանին։ Հայաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ դրանում մեղադրել են Ռուսաստանի Դաշնությանը դրանով իսկ արժեզրկելով սեփական քաղաքացիների ջանքերն ու պայքարը վիճելի տարածքի համար։

Логика Маркова.- Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանից վերցրել է Ղարաբաղը և տվել Ադրբեջանին։ Սա կատարյալ անհեթեթություն է թվում, քանի որ ամբողջ աշխարհը տեսավ 44-օրյա պատերազմը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որում հաղթեց ադրբեջանական բանակը։ Բայց սա ոչ թե խելագարի զառանցանք է, այլ Ռուսաստանի թշնամիների նենգ քայլը: Հայաստանի ղեկավարությունը փորձում է ատելություն առաջացնել Ռուսաստանի և ռուսների նկատմամբ մեղադրելով Ռուսաստանին Հայաստանի պարտության և Ղարաբաղի կորստի համար, իսկ հետո Հայաստանը դարձնել Ռուսաստանի լիակատար թշնամի։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Վրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Կյանքից հեռացել է Արտաշես Գեղամյանը Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման Թաթոյան
Ամենադիտված