««Ամերիկայի տղան» հաշիվներ է մաքրում Ռուսաստանի հետ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ՝ իբր Ռուսաստանը գրավել է Լեռնային Ղարաբաղը, որից հետո այն փոխանցել Ադրբեջանին։ Քաղաքական գործչի խոսքով դա եղել է այն ժամանակ «երբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից», երկրում դեռ պատերազմ էր, և Ռուսաստանը չի փրկել Երևանը հակամարտությունից։
Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կոշտ ճանապարհ է բռնել դեպի Արևմուտք, կարծում է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը։ «Նրանց հայտարարություններն ու գործողությունները հաճախ սադրիչ են: Այսինքն դրանք ոչ մի ռացիոնալ բացատրություն չունեն»,- ասել է փորձագետը Tsargrad.tv-ի հետ զրույցում։
Նրա խոսքով, Հայաստանի ղեկավարության գործողությունները կարելի է բացատրել միայն նրանով, որ նրանք փորձում են Արևմուտքին, ոչ միայն ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային, այլ նաև Թուրքիային ցույց տալ, որ երկիրը հեռանում է Ռուսաստանից։
Սեմյոն Բաղդասարովը նաև հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը առաջինը հանձնել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը` ասելով, որ դա Ադրբեջանի տարածք է։ Իսկ վերջերս նա ասել է, որ ընդհանուր առմամբ 2017 թվականին պետք է ասել, որ դա Ադրբեջանի տարածքն է։ «Դրա համար էլ այս ամենին պետք է այսպես վերաբերվենք. հատուկ հեռավորություն պահենք և ցույց տանք, որ դրանք սադրիչ բնույթի գործողություններ են։ Ոչ ավելին»,- ամփոփել է փորձագետը։
Քաղաքագետ, լրագրող Արմեն Գասպարյանն իր հերթին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը քաղաքական շիզոֆրենիայի բացահայտ դրսևորում է համարել, քանի որ այս բոլոր տարիների ընթացքում Հայաստանին ոչ ոք Ռուսաստանից ավելի չի օգնել, նաև զենքի տեսակետից։ «Բոլորս էլ լավ գիտենք, որ ընկեր Փաշինյանը Սորոսի կառույցների շրջանավարտ է, և նրա համար Ռուսաստանի հետ վիճելը գրեթե հիմնական խնդիրն է, և նա սկսել է դա կատարել»,- Tsargrad.tv-ի հետ զրույցում հիշեցրել է Արմեն Գասպարյանը։ Եվ այն, որ այդ նպատակին հասնելու համար պետք է զոհաբերել ազգային գաղափարախոսության մի մասը, անհանգստանալու պատճառ չէ, քանի որ նրանից ոչ թե դա է պահանջվում, այլ կոնկրետ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը, պարզաբանել է քաղաքագետը։ «Դե, նա էլ առաջին պլան է մղել Ազգային անվտանգության քարտուղարին, ով, իմ կարծիքով, բացարձակ չափը անցնող խոսքեր է հնչեցրել»,- ամփոփել է Արմեն Գասպարյանը։
Նման կարծիք է հայտնել նաև քաղաքագետ, իրանագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը։ Ըստ նրա` Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պայմանական ասած, «ամերիկայի տղան» է, ումով ամերիկյան կողմը կցանկանար փոխարինել Նիկոլ Փաշինյանին, որը եթե ոչ «բրիտանիայի տղան» է , ապա ինչ որ բանով շատ մոտ է դա լինելուն: Նմանատիպ գործընթացներ են ներկայումս նկատվում նաև Ուկրաինայում, նշել է փորձագետը։
«Ինչ վերաբերում է բուն հայտարարությանը, ապա դա պայմանավորված է նրանով, որ Փաշինյանի թիմը կորցրել է ողջ հայկական սփյուռքի վստահությունը։ Հիմա ողջ սփյուռքը սատարում է Փաշինյանին ընդդիմացող Բագրատ արքեպիսկոպոսին: Դրա համար էլ Փաշինյանը սկսել է հայհոյել սփյուռքին: Բայց Հայաստանում ներկայումս իշխող թիմի արևմտյան կուրատորներին դուր չի գալիս սփյուռքի հետ նման վեճը, և դա հատկապես ամերիկացիներին։ Ուստի փորձ է արվում Ռուսաստանին ներկայացնել որպես վտանգավոր հայատյաց հրեշ, սա իրավիճակի ամբողջ բացատրությունը,- Tsargrad.tv-ի հետ զրույցում պարզաբանել է Կարինե Գևորգյանը,- այսինքն Արմեն Գրիգորյանը, արևմտյան պոստմոդեռն մշակույթին համապատասխան, նոր միֆ է շրջանառության մեջ մտցնում»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը