Էրդողանը կայցելի գրավյալ Շուշի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 6-ին կայցելի Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաք։
Ինչպես հաղորդում է Yenisafak-ը՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի այցերի ծրագրին, այցը կկայանա Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում։
Բացի այս այցից, Թուրքիայի նախագահի դիվանագիտական ծրագրով նախատեսված է ևս երկու կարևոր իրադարձություն՝ Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որը տեղի կունենա հուլիսի 3-4-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որը կայանալու է Վաշինգտոնում հուլիսի 9-ից 11-ը։