Զոհերի թիվն աճել է․ ինչ է կատարվել Թուրքիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Իզմիր նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է հինգի, գրեթե 60-ը՝ վիրավորվել, հայտնել է նահանգի նահանգապետ Սուլեյման Էլբանը։
«Պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է հինգի», - ասել է Էլբանը TRT Haber հեռուստաալիքին։
Ժամը 15.00-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Տորբալի քաղաքի հրուշակեղենի խանութում։ Պայթյունի պատճառը բալոնից գազի արտահոսքն է եղել, ավելի վաղ հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը։ Նրա խոսքով՝ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։