Կիմ Չեն Ինը կոչ է արել զինծառայողներին պատրաստ լինել «կոտրելու թշնամու ողնաշարը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ծանոթացել է բանակի հրետանային զորամասին, հայտարարել, որ դիտարկում է Հարավային Կորեային հարվածներ հասցնելու ծրագիրը: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրել է yonhapnews.co.kr կայքը՝ հղում անելով Կորեայի Կենտրոնական տեղեկատվական գործակալությանը:
Ստուգումից հետո Կիմ Չեն Ինը կոչ է արել զինծառայողներին գտնվել մարտական պատրաստվածության վիճակում:
«Նա հայտարարել է, որ էլիտար հրետանային ստորաբաժանումները, որոնք պաշտպանում են հարավ-արևմտյան ճակատային գիծը, պետք է պահպանեն ամենաբարձր մարտական պատրաստվածությունը, որպեսզի հենց առաջին հրամանի ժամանակ կոտրեն թշնամու ողնաշարը»,- նրա խոսքերը մեջբերել է Կորեայի Կենտրոնական տեղեկատվական գործակալությունը: